Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկներն արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում. Արշավիր Ղարամյան
Բլոգոսֆերա
Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի եւ Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի եւ ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /Libor Spimr/ տեղեկացա, որ ադրբեջանի եւ թուրքիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից եւ ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:
Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում:
Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է»,- գրել է նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)