«Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը». Սամսոնյանը ներկայացրել է Փաշինյանի հետ ունեցած զրույցից մի դրվագ
Բլոգոսֆերա
ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«2018 թվական, մարտ ամիս, Լուսավոր Հայաստանի գրասենյակ: Հեղափոխության ճանապարհային քարտեզի քննարկում:
-Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի,- հարցրի ես ԵԼՔ խմբակցության ղեկավար Փաշինյանին:
-Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ես վախեցած լռեցի:
Այսքանը: Բարի գիշեր»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)