Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում իր ափերից՝ հրթիռների ու ԱԹՍ-ների պատճառով Վերադարձվել է շուրջ 833 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Գլխավոր դատախազ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածել են «Բրովարի» լոգիստիկ կենտրոնին և «Նովայա Պոչտա»-ի խոշոր տեսակավորման համալիրին Ծաղկի արտահանման սահմանափակումների հետևանքով հայկական ջերմոցների վնասների մասին Էկոնոմիկայի նախարարությունը ինչու՞ տվյալներ չունի Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան «Ի՞նչ պետք է անեմ՝ վերադառնամ ու մի քիչ էլ ռմբակոծե՞մ Իրանը». Թրամփ Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը Հայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվում Շվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին «Պայքարը դեռ առջևում է». Ավետիք Չալաբյանը ազատության մեջ է Ուկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին «Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց 

«Իրատես». Մակունցն ու Հայրապետյանը Փաշինյանից պահանջել են հաշվետու լինել

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել: Այս օրերին Ազգային ժողովի՝ լրագրողների համար անհասանելի, գաղտնի մուտքերից օգտվում են ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլեւ ԱԺ իշխանական թեւի փոխխոսնակներն ու Մակունցը: Ամեն ինչ անում են, որ լրագրողների շուրջկալում չհայտնվեն ու խուսափեն անցանկալի հարցերից:

«Իրատեսի» մերձիշխանական աղբյուրների համոզմամբ՝ Մակունցի լռությունն ու «փախուստը» պատահական չեն: Իրականում նա այդքան էլ համակարծիք չէ Փաշինյանի քայլերին, եւ ներքին լարումն էլ ավելի չմեծացնելու համար նախընտրում է լռել ու ոչինչ չխոսել: Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո վարչապետի հետ տարբեր հանդիպումների ժամանակ Մակունցն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ու եթե իշխանությունը ցանկանում է շարունակել կառավարումը, դա կարող է անել վերարտադրության միջոցով, այսինքն՝ արտահերթ ընտրություների:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ բավական կոշտ դիտարկումներ է անում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է. «Մխիթարը վարչապետին շատ ուղիղ հարցադրումներ է անում, բացատրություններ պահանջում, պնդում, որ վերջինս հաշվետու լինի կուսակիցներին: Նիկոլին ասում է՝ եկեք ու մեզ ասեք՝ ի՞նչ եք անում կամ ինչու՞ եք այդպես անում, որ մենք էլ մեր անելիքներից տեղյակ լինենք: Հանդիպումներից մեկի ժամանակ, օրինակ, Հայրապետյանը հարց է տվել՝ ինչու՞ է առանց որեւէ մեկի հետ քննարկելու ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարության տակ: Վարչապետից պահանջել է նաեւ ասել, թե հետագա ինչ քայլեր ու հայտարարություններ է պատրաստվում անելու: Հանձնաժողովի նախագահը, ըստ երեւույթին, մտահոգված է՝ պետությանը հարված հասցնող հերթական քայլ չանի՞ հանկարծ Նիկոլը»:

Մեզ ասացին նաեւ, որ «Իմ քայլի» պատգամավորները «լեզու են առել», խմբակցության նիստերի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, քննադատաբար վերլուծում իրողությունը, սուր ակնարկներ անում: Եթե նախկինում գլուխները կախ լսում էին «հրամանատարի» ասածներն ու կատարում հրահանգները, այժմ պատասխան պահանջողի դիրքերից են խոսում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում իր ափերից՝ հրթիռների ու ԱԹՍ-ների պատճառովՎերադարձվել է շուրջ 833 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Գլխավոր դատախազՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածել են «Բրովարի» լոգիստիկ կենտրոնին և «Նովայա Պոչտա»-ի խոշոր տեսակավորման համալիրինԾաղկի արտահանման սահմանափակումների հետևանքով հայկական ջերմոցների վնասների մասին Էկոնոմիկայի նախարարությունը ինչու՞ տվյալներ չունիՄիլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան«Ի՞նչ պետք է անեմ՝ վերադառնամ ու մի քիչ էլ ռմբակոծե՞մ Իրանը». ԹրամփՀրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհըՀայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվումՇվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին«Պայքարը դեռ առջևում է». Ավետիք Չալաբյանը ազատության մեջ էՈւկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին «Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան «Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ «Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտՀատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը Եփել, տապակե՞լ, թե՞ խորովել․ մասնագետը բացատրել է՝ ինչպես է պատրաստման եղանակը փոխում սննդի կալորիականությունըՍա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ձերբակալվել է 7 անձ Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ի՝ առևտրի կենտրոնին հասցրած երկու հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներՍթիվ Ջոբսի՝ Apple վերադառնալու ճանապարհին կարող էր առանցքային դեր ունենալ ԱՄՆ հետախուզության գաղտնի պայմանագիրըՀայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա Գիտնականները պարզել են՝ բրազիլական այս միրգը կարող է օգտակար լինել սրտի և աղիների համարԱՄՆ տնտեսության համար ավելի լավ ցուցանիշներ են սպասվում․ պատճառներից մեկը արհեստական բանականության զարգացումն էԲժիշկը զգուշացրել է գլխացավի անսպասելի պատճառի մասին Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներԱղտոտված օդը կարող է մեծացնել ատամների կորստի վտանգը․ գիտնականներՄեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին Գիտնականները պարզել են՝ օրվա որ ժամերին սնվելը կարող է կապված լինել երկարակեցության հետՄահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը․ նա ավելի քան 70 տարի անցկացրել է բանտումՍպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. Հակոբյան
Ամենադիտված