Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» 

Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Ակնհայտ է, որ հասարակությունը՝ իրական, թե ցանցային, ուղղորդվում է և ընկնում նիկոլական «թակարդներ», իսկ երբ սթափ արձագանքում է իրադարձություններին, ապա կա՛մ ոչ համարժեք, կա՛մ ուշացած։ Հերթական անգամ ընկնելով նիկոլիզմի թակարդը` մարդիկ որոշեցին, որ երկիրը կապիտուլյացիայից հետո պետք է շարունակեն ղեկավարել «կիսամարդիկ»։

Հիմա արդեն ձևավորվում է կոնսեսուս, որը պետք է լիներ նոյեմբերին 10-ին (իսկ ռացիոնալ հասարակություն լինելու դեպքում շատ ավելի շուտ)։

Կոնսենսուսն այն մասին է, որ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին։ Բայց քանի որ կապիտուլյացիայից հետո ու մինչև այսօր նրանք դեռ շարունակում են հանձնել տարածքներ (նույնիսկ այնպիսիք, որոնք նախատեսված չէին հայտնի հայտարարությամբ) ու ապականել ամեն ինչ՝ դնելով ականներ մեր ապագայի տակ, արձանագրում եմ երեք կետ։ Այս երեք կետերը ճակատագրական են, ու քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին (ձեր իսկ որոշմամբ), ապա հիմա նրանից պետք է պահանջել դրանց ապահովումը։

1. Գորիս-Կապան միջպետական ճանապարհ
Վիժվածքի ստորագրած կապիտուլյացիայի հայտարարությունը ենթադրում էր ինտենսիվ բանակցություններ այն կյանքի կոչելու համար։ Ու եթե հայկական կողմը ներկայացներ քիչ թե շատ քարտեզ իմացող ու սրտացավ բանագնաց, այլ ոչ թե պարտված ու խեղճացած անգրագետ, ապա հնարավոր կլիներ, օրինակ, խուսափել Սոթքի խայտառակությունից։ Բայց սրանք տեղից չշարժվեցին։ Սոթքը կորցրինք։ Բայց սա դեռ սկիզբն է միայն։

Հայտարարությունում ասված է, որ երկու կողմից զորքը մնում է այնտեղ, որտեղ կար նոյեմբերի 9-ին։ Մյուս կետով տրվում է ցանկն այն շրջանների, որոնք պետք է հանձնվեին։ Այդ ցանկում չկային Կուբաթլուի և Զանգելանի շրջաններն, այն պարզ պատճառով, որ դրանք արդեն համարվում էին ադրբեջանական զորքի վերահսկողության տակ: Այդքանով հանդերձ, ադրբեջանական զորքը չէր մոտեցել Հայաստանի սահմանին և Սյունիքից բավական հեռու է։ Հետևաբար հենց հիմա մեր զորքը պետք է տանել ու տեղադրել նրանց զորքի դիմաց՝ ոչ մի կերպ չհրահրելով նոր կոնֆլիկտ պահել դիրքերը և ապահովել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ու հարակից բնակավայրերի գոյությունը, անվտանգությունը։

Նույնը վերաբերում է Կապան քաղաքի շրջակայքին, մասնավորապես օդակայանի հարակից տարածքներին։ Եթե Հայաստանում, բացի անկարողներից, դավաճաններից և ստրուկներից, դեռ կա իշխանություն, ապա ԱԳՆ-ն ու ՊՆ-ն պետք է շտապ այս հարցով զբաղվեն։

2. Լաչինի միջանցք
Պայմանագրում գրված է, որ Լաչինի ճանապարհի երկայնքով 5 կմ լայնությամբ միջանցք է, և որևէ խոսք չկա այդ միջանցքում հայ բնակչության և բնակավայրերի տեղահանության մասին:

Մինչդեռ անհասկանալի հետևողականությամբ վիժվածք Նիկոլն ու ֆեյսբուքյան խեղկատակ ու բամբասչի Արայիկը դատարկել է տալիս հենց ճանապարհի երկայնքով եղած գյուղերը։ Ավելին, ստիպում է տարհանել Բերձոր քաղաքը, որով անցնում է այդ ճանապարհը։ Մի օր ասում են տեղահանվում եք, հաջորդ օրը՝ թե բա չէ։ Լրջացեք ու դադարեցրեք հայաթափման այս անտրամաբանական գործողությունները։

3. Տավուշի մարզի գյուղեր
Ադրբեջանական մեկ լրագրողի պատճառով այսօր Հայաստանում քննարկում են, թե Տավուշի մարզի 7 գյուղ կարող է անցնել Ադրբեջանին։ Պետք է սա ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել։ Ուժեղացրեք հյուսիսային սահմանը։

Եվ վերջում։ Բոլորին թվում է, թե ամենավատն արդեն եղել է։ Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից։

Բոլոր նրանք, ովքեր հույս ունեին, որ պատերազմն ավարտվեց՝ տեսեք ինչ է կատարվում Լաչինում։ Ամեն օր լինելու է ավելի վատ, քան նախորդ օրը։

Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է։

Մնացածը՝ հաջորդիվ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելFox News. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր հարվածներ հասցնել ԻրանինԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըPTV. Պակիստանի Մի-17 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ՔաշմիրումՄեծ Բրիտանիան նոր հայտարարություն է արել Մերձավոր Արևելքի վերաբերյալTelegraph. Մեծ Բրիտանիան մտադիր է օգնել Ուկրաինային մշակել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի այլընտրանքԻրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներինԿոռուպցիայի կանխարգելման ոլորտում նոր մեխանիզմներ են ներդրվելԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համարՖիդանը Բուլղարիայում կքննարկի Ուկրաինայի հարցի կարգավորումըՀունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ ԴվորկովիչըԲՀԿ-ն կլինի խորհրարանում. ձայները վերականգնվել ենԸնտրությունների արդյունքում իշխանությունը վերածվել է ոչ թե «կաղ», այլ «անոտ բադիկի». Հակոբ Բադալյան (տեսանյութ)«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըՀնագետները հայտնաբերել են մանկական մնացորդներ՝ գանգի վրա հնագույն վիրահատության հետքերովՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԱրժանի էինք հաղթանակի. Արթուր Սերոբյանը՝ հավաքականում իր առաջին գոլի և Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին
Ամենադիտված