Հեծանվորդուհուն հրաժարվել են աշխատանքի ընդունել` նախկինում արված անկեղծ լուսանկարների պատճառով
Ժամանց
30-ամյա Տարա Գինսը բելգիացի պրոֆեսիոնալ հեծանվորդուհի է, ով հանդես է եկել «Memorial-Santos» թիմում: Նա նաև աշխատել է որպես սիրողական թիմի մարզիչ: Սակայն, մեկ դեպքից հետո նրա բոլոր ձեռքբերումները «ջուրն են ընկել»:
Сyclingnews-ի հաղորդմամբ` մարզուհին որոշել էր միանալ տղամարդկանց մի թիմի, որի հետ բանավոր պայմանավորվածություն ուներ:
«Նա լի էր ոգևորությամբ և անհամբեր սպասում էր ղեկավարության որոշմանը: Սակայն, նրանք տեսան Տարայի անկեղծ լուսանկարները և հրաժարվեցին նրան նշանակել մարզիչի պաշտոնում: Հեծանվորդուհին շատ է վրդովվել այդ վերաբերմունքից»,- գրում է պարբերականը և մեջբերում հեծանվորդուհու խոսքերը.
«Դրանք լուսանկարներ են, որոնք ոչ մեկին չեն վնասում: Ըստ ամենայնի, այժմ դա չափազանց անընդունելի է հեծանվորդների հետ աշխատելու համար: Լուսանկարներն ավելի կարևոր են, քան ունակություններն ու փորձը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցեցին ինձ և հնարավորինս շուտ հետևում թողեցին այս պատմությունը»:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել