Մոսկվայի կենտրոնում Playboy-ի մոդելը դանակով հարձակվել է ընկերուհու վրա (լուսանկար)
ԱյլPlayboy-ի մոդել Քրիստինա Կոզինան, ով սոցիալական ցանցերում հայտնի է որպես Թինա Անդրեևա և «Քո երազների շիկահերը», դարձել է հարձակման գործով կասկածյալ: Հունվարի 16-ին մոդելն այցելել է ընկերուհու` Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարան: Ընկերուհիները ոգելից խմիչք են օգտագործել, ինչ-որ պահի կրքերը թեժացել են և վեճ է բռնկվել նրանց միջև:
Արդյունքում` տուժողը դիմել է ոստիկանություն և հաղորդում ներկայացրել, որ Քրիստինան դանակով հարձակվել է իր վրա, կտրել իր մատը, վնասել դուռը, ապա փախուստի դիմել: Ինչպես նաև, իբր, մոդելը սպառնացել է սպանել իրեն` գոռալով. «Ես կմորթեմ քեզ»:
Life.ru-ի հաղորդմամբ` փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մոդելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: