Ինը մարդ է բերման ենթարկվել Փարիզում՝ ուկրաինացի դեռահասին ծեծելու համար
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ինը անչափահասի՝ Փարիզում 15-ամյա ուկրաինացի դեռահաս Յուրիի վրա հարձակման հետաքննության կապակցությամբ, հայտնում է Point ամսագիրը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ի երեկոյան՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ թաղամասում: Պատանին ընկերների հետ քայլում էր, երբ նրանց վրա հարձակվեցին զինված մարդիկ: Դպրոցականներին հաջողվեց փախչել, իսկ Յուրին սայթաքեց, և զինված մարդիկ հարձակվեցին ու ծեծեցին նրան։ Տեսախցիկների տեսագրությունները, որոնք ավելի ուշ հայտնվեցին սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, որ հարձակմանը մասնակցել է մոտ 10 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման արդյունքում դեռահասը ստացել է գլխի վնասվածքներ, ձեռքերի ու կողերի կոտրվածքներ: Մեկ շաբաթ Յուրին արհեստական կոմայի մեջ էր: Դատախազությունը հետաքննություն սկսեց «Սպանության փորձ» հոդվածով: Անցյալ շաբաթ օրը երիտասարդը սկսեց գիտակցության գալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պահանջել էր գտնել ու պատժել ուկրաինացի դեռահասի վրա հարձակված անձանց: