Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համար Ծիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասները Շոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետները Ականջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայել Շուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետները ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Արարատում այսօր գրանցվել է +38.3°C 

«Մեր շուրջ աշխարհաքաղաքական առևտուր է, որը վերաբերում է մեր երկրի հետագա ճակատագրին»

Բլոգոսֆերա

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի մասին գրառում է արել.

«Նիկոլի հրահրած պատերազմի և նրա անփառունակ ավարտից հետո Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային քաղաքականության այնպիսի ծուղակում, որից փրկվելու համար գերջանքեր են անհրաժեշտ: Մեր շուրջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական առևտուր, որից յուրաքանչյուրն ուղղակի կամ անուղղակի վերաբերում է մեր երկրի հետագա ճակատագրին:

Փոխարենը, նիկոլիզմով տառապող Հայաստանում,  իշխանությունը, օգտագործելով ոստիկաններին և օգտվելով բանակային սպայակազմի կրավորական կեցվածքից, համառորեն շարունակում է Հայաստանի և Արցախի ապագան կործանելու իր քաղաքականությունը:

Քաղաքային բակերում և գյուղամիջում, ձմռան արևի թույլ շողերի տակ պարապությունից տաքացող նիկոլական նախկին ընտրազանգվածը, ուղղեղներին «զոռ տալով» և ներքաղաքական բամբասանքների թեմաները շրջանառելով, դեռևս լավ չեն հասկացել, թե ինչպիսի՞ աղետ ու չարիք է բերել իրենց Նիկոլը հենց իրենց գլխին:

Նիկոլի կոշիկները լիզող պատգամավորները, տարբեր միջազգային և ներքին հարթակներում, աննկարագրելի հիմարություններ դուրս տալով, էշությունների իսկական շքերթի են վերածել Հայաստանի քաղաքական նկարագիրը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ հունվարի 30-ին Ակնայի (Աղդամ-Մարզիլլի) մոտակայքում հանդիսավոր կերպով բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգայի կենտրոնը: Առաջին անգամ ռուս և թուրք զինծառայողները միասին պետք է աշխատեն մեկ կենտրոնում, որի նպատակն է կրակի դադարեցման ռեժիմին հետևելը: Սա նշանակում է, որ Թուրքիան, արդեն պաշտոնապես առաջին հաստատուն քայլն է իրականացրել Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը գրանցելու համար:

Ըստ Թուրքիայի ռազմական փոխնախարար Ղարաօսմանլուի՝ այս կենտրոնն ամբողջ տարածաշրջանի համար ունենալու է կարևոր ռազմավարական նշանակություն, որտեղ դիտարկվելու և քննարկվելու են տարածաշրջանային կայունության բոլոր խնդիրները: Այսինքն՝ Նիկոլի անխոջ ջանքերի շնորհիվ ցեղասպանության ենթարկված ու այդպես էլ խելքի չեկած հայ ժողովուրդը իր անվտանգության և տարածաշրջանային շահերը դրել է թուրքական յաթաղանի բարեհաճության տակ: Եվ հիմա թուրքերը պետք է որոշեն՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու ինչի՞ համար հայերը կարող են զորք ունենալ կամ չունենալ, և ընդհանրապես՝ տեղաշարժվել: Ահա հպարտ քաղաքացու անխելք որոշման ու թուրքական փողերով իրականացված սորոսյան դիվերսիայի հերթական արդյունքը:

Հպարտ հային, ով ուներ ազգային բանակ, անկախ պետականություն, միջազգային հեղինակություն, ձևավորվող տնտեսություն, քաղաքական ինքնուրույն միտք, սեփական շահեր, հոգևոր-մշակութային առանցք՝ կարողացան խաբել: Կարողացան խաբել և ձեռքից վերցնել 5 քաղաքներ, 4 քաղաքատիպ ավաններ և 286 գյուղեր: Հպարտ հային ասեցին, որ դու այսուհետ հպարտ քաղաքացի ես, որի լավագույն հեռանկարը ազատ արտագաղթի մեջ է լինելու:

Արդյունքում Ակնայի մերձակայքում ընդամենը երեք ամսում մոտ 4 հեկտար տարածքի վրա կառուցվեց 65 կեցավայրից բաղկացած մոնիտորինգի համատեղ կենտրոն 60 ռուս և 60 թուրք զինծառայողների համար: Կենտրոնում տեղակայվելու է նաև անօդաչու թռչող սարքերի բազան, որն Արցախի և հարակից օադային տարածքներից իրականացնելու է մշտադիտարկում: Կենտրոնն ունենալու է ռուս և թուրք գեներալների համատեղ համահրամանատարություն, և մշտական կապ Մոսկվայի ու Անկարայի հետ: Իսկ կենտրոնի անվտանգությունն ապահովելու են ադրբեջանական ստորաբաժանումները:

Ինչպես տեսնում եք, Հայաստանը տարածաշրջանում այլևս գոյություն չունի: Ոչ թե պարտվել է դրա համար, այլ որովետև Հայաստանի այսպես կոչված իշխանությունները վերածվել են սովորական պոլի շորի (քաղաքական իմաստով), որն իրեն սպասարկող պետական ու ռազմական ապարատի հետ միասին, հայ ժողովրդի բյուջեից շարունակում է աշխատավարձ ու պարգևավճար ստանալ՝ Հայաստանը քանդելու դիմաց:

Ո՞ւմ շահերն է սպասարկելու ռուս-թուրքական կենտրոնը, Հայաստանի՞, թե՞ Արցախի: Պատասխանը միանշանակ է. քանի դեռ նիկոլիզմը Հայաստանում տեղ ունի, կենտրոնն անտեսելու է  և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. ԹրամփԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր ԼեյենՓաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում ենՎիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունիցՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԻրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄԹրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետԾառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մակրոնը կարող է լուծարել խորհրդարանը. 5 մլրդ 26 մլն դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակ»-ի համարՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին
Ամենադիտված