Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ին Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16 Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել 

«Վիրավոր Արցախը չի ծնկելու». Հրանուշ Հակոբյան

Բլոգոսֆերա

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վիրավոր Արցախը չի ծնկելու

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի բոլոր անդամներին, Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը,

Սիրելի Հայկին և Էմիլին,

Մեզ միշտ ոգևորել է Ավստրալիայի հայ համայնքի, տարբեր նահանգներում ապրող մեր հայրենակիցների, նրանց կողմից ստեղծված կառույցների արդյունավետ և հետևողական աշխատանքը, որոնք, համախմբված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդյայի թեմի շուրջ, իրենց գործունեությունը նպատակաուղղել են հայապահպանության անչափ կարևոր գործին՝ երիտասարդության մեջ սերմանելով ազգասիրության և հայրենասիրության հունդեր։

Ուրախ ենք արձանագրել, որ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած և բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։

Ձեր հետևողական, ազգաշահ գործունեության շնորհիվ պատերազմի ծանր օրերին Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանը, այսօր էլ Հարավային Ավստրալիայի խորհդրարանը ճանաչեցին Արցախի ինքնորոշման իրավունքը և միացան նահանգային և քաղաքային այն խորհրդարաններին ու խորհուրդներին, ովքեր օժանդակում են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օրինական գործընթացին։ Այս բանաձևն առավել կարևոր է, քանզի երեք ամիս առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմն Արցախում իրականացրեց ցեղասպանություն՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և կատարելով պատերազմական հանցագործություններ, կիրառելով արգելված զենք ու զինամթերք, ֆոսֆորային անձրև տեղալով անտառների և այնտեղ պատսպարված հայերի վրա, գերության մեջ պահելով մեր հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների։ Զոհվեցին, վիրավորվեցին ու հաշմվեցին հազարավոր երիտասարդներ, հայրենազրկվեցին և փախստական դարձան տասնյակ հազարավոր արցախցիներ։ Այժմ էլ, շարունակելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, թշնամին ոչնչացնում է հայկական ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու գերեզմանատները․․․

Այո՛, պանթուրքական ազգայնականների նպատակն է Արցախում իրականացնել էթնիկ զտումներ, և միայն միջազգային հանրությունը, մեր ռազմավարական գործընկերները, հայ ժողովրդի վճռական գործողություններն ու պառլամենտականների միասնական և հուժկու պայքարը կարող է կանգնեցնել հանցագործին, արգելել ուժի կիրառման ամեն մի փորձ և պետական, քաղաքական, միջազգային բոլոր ատյաններում ճանաչել ազգի ինքնորոշման իրավունքի իրացման համար ոտքի ելած արցախահայության արդար իրավունքները՝ այն հավատով ու վստահությամբ, որ վիրավոր ու արնածոր Արցախը չի ծնկելու, այլ, Գողգոթայի ճանապարհն անցնելով, վերածնվելու է․․․

Խորին երախտագիտություն եմ հայտնում Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին, նրա գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանին, Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը, միության նախագահ Էմիլ Դավիդյանին, ողջ հայ համայնքին՝ ազգօգուտ գործունեության, արդեն երկու նահանգային խորհրդարաններում Արցախի ինքորոշման իրավունքը ճանաչելու և Թուրքիային ու Ադրբեջանին նրանց ցեղասպան գործողությունների համար դատապարտելու ակտիվ ջանքերի համար։

Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին և նահանգային պառլամենտի բոլոր անդամներին, ովքեր միաձայն ընդունեցին Արցախյան Բանաձևը։

Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է
Ամենադիտված