Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16 Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին 

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար. ԱԳ փոխնախարար

Տնտեսություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանի հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Հարց. Հետպատերազմյան շրջանում առաջին անգամ ՀՀ արտգործնախարարը շփումներ ունեցավ Իրանի և Վրաստանի իր գործընկերների հետ, նախ ինչպե՞ս կգնահատեք հանդիպումների արդյունքները, համագործակցության շրջանակների ընդլայնման ի՞նչ հնարավորություններ կտան այդ շփումները:

Պատասխան. Հունվարի 22-23-ին տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարարի ոչ պաշտոնական այցը Վրաստան առաջին հերթին կրում էր ճանաչողական բնույթ. սա երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր։ Հաշվի առնելով մեր պետությունների միջև հարաբերությունների բնույթը՝ կարծում եմ, որ երկու ԱԳ նախարարների միջև պարբերական շփումները՝ այդ թվում ոչ պաշտոնական ձևաչափով, անհրաժեշտ են, քանի որ դրանք լավ հնարավորություն են մտքերի փոխանակման և փոխադարձ վստահության առավել ամրապնդման համար։

Բացի այդ, մեր տարածաշրջանում այսօր տեղի են ունենում էական փոփոխություններ և զարգացումներ, որոնք առնչվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերին։ Այս առումով կարևոր է նախարարների միջև անմիջական քաղաքական երկխոսությունը և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միմյանց դիրքորոշումների հստակեցումը։ Բնական է, որ տարածաշրջանային զարգացումները եղել են նախարարների հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը։

Միաժամանակ, տեղի ունեցող զարգացումների պայմաններում նոր մարտահրավերներին զուգահեռ կարող են ի հայտ գալ նաև նոր հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հայ-վրացական համագործակցության առավել խորացմանը։ Այս հանգամանքը ևս առաջացնում է մտքերի փոխանակման և համատեղ անելիքների նախանշման անհրաժեշտություն։

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանը մշտապես դիտարկել է և շարունակելու է դիտարկել որպես բարեկամ պետություն, որի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից, ինչի մասին խոսել է նաև ՀՀ ԱԳ նախարարը՝ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում։ Ելնելով վերոնշյալից՝ Հայաստանը շարունակելու է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ԻԻՀ ԱԳ նախարարի այցը ուներ տարածաշրջանային բնույթ, և Երևան այցելությանը նախորդել էին նախարար Զարիֆի հանդիպումները Բաքվում և Մոսկվայում։ Հայաստանից Իրանի ԱԳ նախարարն մեկնել է Թբիլիսի և Անկարա։ Բնականաբար այցի օրակարգում առաջնային տեղ էին զբաղեցնում տարածաշրջանում ստեղծված նոր իրադրության շուրջ քննարկումները։

Հարց. Վրաստանի գործընկերոջ հետ հանդիպման համատեքստում ընդգծվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը, Վրաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Հայաստանի և Վրաստանի համագործակցության համատեքստում չօգտագործված ի՞նչ հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ կարելի է աշխատել։

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Վրաստանի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, և այս տեսանկյունից մեր գնահատմամբ միջկառավարական հանձնաժողովը հանդիսանում է արդյունավետ հարթակ։ Երկար ընդմիջումից հետո վրացական կողմի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում 2019թ. հաջողվեց վերսկսել ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի նախորդ 9-րդ նիստը տեղի էր ունեցել դեռևս 2011թ.: Ցավոք, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները թույլ չտվեցին 2020թ. ընթացքում կազմակերպել հանձնաժողովի հաջորդ՝ 11-րդ նիստը։ Այդուհանդերձ, մենք կարևորում ենք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականության ապահովումը և հուսով ենք, որ 2021թ. ընթացքում համավարակի հետ կապված իրավիճակը մեզ թույլ կտա վրացական կողմի հետ համաձայնեցնել հաջորդ նիստի անցկացման ժամկետները։

Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային են տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ։ Այս առումով կարելի է առանձնացնել, օրինակ, Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի ձևավորման շուրջ տարվող բանակցությունները, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի և ենթակայանի շինարարության շուրջ իրականացվող աշխատանքները, որոնց հաջող ավարտից հետո հնարավորություն կստեղծվի Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի սինխրոնիզացման համար և այլն։

Մեծ հեռանկարներ ենք տեսնում նաև Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոն համագործակցության համար։ Այս համատեքստում առաջին հերթին կարևորում ենք երկու երկրների սահմանամերձ համայնքների միջև կայուն համագործակցության հաստատումը, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի այս համայնքների զարգացման համար։

Միաժամանակ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ բացի տնտեսական ուղղությունից, հայ-վրացական հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում հումանիտար հարցերը, մասնավորապես՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը, որոնք նույնպես ընդգրկված են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն առաջին հերթին հիմնված է մեր երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ սերտ կապերի, դարավոր բարեկամության և փոխվստահության վրա։ Թեև այսօր շփումները բավական ակտիվ են, սակայն մեր կարծիքով դեռևս լիովին չեն արտացոլում այն խոր պատմական, մշակութային կապերը և քաղաքակրթական ընդհանրությունները, որ առկա են հայ և վրացի ժողովուրդների միջև։ Այս առումով շատ կարևոր ենք համարում Հայաստանի և Վրաստանի բնակիչների, առաջին հերթին երիտասարդների շրջանում փոխադարձ շփումների առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս պահին էլ վրացական կողմի հետ քննարկվում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է ծառայեն մարդկանց միջև շփումների առավել դյուրացմանը։

Հարց. Տարածաշրջանի ապաշրջափակման աշխատանքներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա:

Պատասխան. Բնական է, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման, փոխկապակցվածության զարգացման համար, ինչը, կարծում ենք, բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից։ Բացի այդ, տնտեսական և տրանսպորտային ցանցերի ապաշրջափակման դեպքում կարող է հնարավորություն ստեղծվել նաև Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հաղորդակցության ձևավորման համար։ Բնական է, որ այս ցանցի ձևավորումը կբխի դրանում ներառված բոլոր պետությունների շահերից։

Հարց. Հայաստանի և Իրանի արտգործնախարարի հանդիպմանը կողմերը երկուստեք մտահոգություն են հայտնել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Այս առումով Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են, միասին ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել երկրները:

Պատասխան. Ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում լրջագույն սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։ Այս մասին նաև բազմիցս բարձրաձայնել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։ Ցավոք Թուրքիան և Ադրբեջանը իրենց ագրեսիվ քաղաքականությունն առաջ մղելու համար խտրականություն չեն դնում միջոցների միջև և հետևողականորեն վարում են մեր տարածաշրջանը ահաբեկչական օջախի վերածելուն միտված քայլեր։ Բնական է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը երկու երկրների անվտանգության տեսանկյունից մարտահրավերներ է պարունակում և դրանք պետք է պահել ուշադրության կենտրոնում։

Հարց. Տարածաշրջանի ապաշրջափակումը, հնարավոր երկաթգծի շահագործումը, ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա, ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն:

Պատասխան. Անշուշտ տնտեսական առումով երկաթուղային կապի հաստատումը ՀՀ և ԻԻՀ միջև դրական ազդեցություն կունենա առևտրանտեսական հարաբերությունների զարգացման վրա, և իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել, որոնք թույլ կտան երկաթուղային կապ ստեղծել ԻԻՀ սահմանից մինչև Երևան։ Միևնույն ժամանակ Հայաստանի և Իրանի համար շարունակում է ռազմավարական կարևորություն ունենալ Սյունիքի մարզի տարածքով Իրանի հետ ավտոտրասպորտային կապի ապահովումը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։

Հարց. Ալիևը հայտարարել էր տարածաշրջանում համագործակցության նոր բազմակողմ հարթակ ձևավորելու հնարավորության մասին։ Հայաստանը ի՞նչ կարծիք ունի այս առնչությամբ, հարևան երկրների հետ հարաբերությունների վրա սա ինչպե՞ս կանդրադառնա:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի առաջարկը՝ տարածաշրջանում ստեղծել նոր վեցակողմ հարթակ, հնչել է նաև Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի կողմից: Այդօրինակ նախաձեռնությամբ Թուրքիան հանդես է եկել նաև 2008թ., որը հաջողությամբ չի պսակվել: Պատճառներից մեկն այն է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կարևոր է հաշվի առնել տարածաշրջանում բոլոր պետությունների շահերը և պահպանել, այսպես կոչված, կարմիր գծերը, որոնց մասին արդեն հայտարարել են հարթակի պետություններից մի քանիսը:

Այդ առաջարկության «հեղինակ» պետություններում՝ Ադրբեջանում և Թուրքիայում, հայատյացության մակարդակը նորանոր «ռեկորդներ է» գրանցում. Ադրբեջանում են շարունակում գտնվել տասնյակ հայ ռազմագերիներ, Ադրբեջանը բռնազավթել է Արցախի տարածքները, Թուրքիայում շարունակվում է հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը: Ի վերջո, այդ երկու պետությունների հետ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ:

Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում կայունության, խաղաղության և համագործակցության ձևավորման օգտին և մինչ օրս հետևողական են այդ ուղղությամբ իրենց քայլերում: Սակայն դրա արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել վստահության մթնոլորտ, որը, ակնհայտորեն բացակայում է տարածաշրջանային երկրների միջև:

Հարց. Պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունների պայմաններում ինչպիսին եք տեսնում տարածաշրջանի հետագա զարգացումը: Ինչպիսին է Հայաստանը տեսնում հարաբերությունների իր ապագան բարեկամ պետությունների հետ: Ադրբեջանում Զարիֆը նշել է, թե Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչպես կգնահատեք Իրանի այս հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ այդ երկիրն իրեն դիրքավորում է որպես չեզոք միջնորդ ու հանդես գալիս տարածաշրջանային ծրագրերի առաջ մղմամբ:

Պատասխան. ԱԳ նախարար Զարիֆն արտահայտել է իր պետության մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, սակայն Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կարող են հիմք հանդիսանալ տևական խաղաղության համար։ Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում, միայն տարածաշրջանում հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում կայունության և անվտանգության առաջ մղման համար։
Ինչ վերաբերում է նոր իրողությունների պայմաններում տարածաշրջանի հետագա զարգացմանը, ապա Հայաստանի տեսլականն անփոփոխ է և ուղղված է բարեկամ պետությունների հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը և առկա հակամարտությունների կարգավորմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված