Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 

««Գումարելիների» տեղափոխությունից, մեկ է, «գումարն» այդպես էլ չի օդափոխվել»

Հասարակություն

Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ…

Մենք կրկին զրուցել ենք քաղաքական վերլուծաբան, ճշգրիտ կանխատեսումներով հայտնի Արբակ Խաչատրյանի հետ: Քննարկման թեման վերաբերում է Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալված զարգացումներին:

- Պարոն Խաչատրյան, «Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր առաջադրման ցանկության բարձրաձայնմանն ի պատասխան, լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերջերս տված պարզաբանման ընթացքում Դուք ակնարկել էիք ոչ միայն Ձեր հրաժարման, այլև դրա անհարկիությունն ընդգծող կառավարման նոր մոդելի ներդրման մասին: Կբացե՞ք փակագծերը: Ինչ նոր մոդելի մասին է խոսքը:

- Կառավարման գործող մոդելի, կողմնակալության, մարդկանց շատ նեղ շրջանակի շահերի սպասարկուն լինելու մասին բազմիցս է խոսվել: Հանրության տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածներում նախապատվությունը տվել են կա՛մ նախագահական, կա՛մ կիսանախագահական, կամ է՛լ խորհրդարանական կառավարման ձևաչափին: Օգտվելով աքսիոմատիկ հանրահայտ բանաձևը խմբագրած ու այն կյանքի ուղենիշ դարձրած ինձ ծանոթ կաշառակերներից մեկի գերհարուստ զինանոցից, ես էլ պիտի արձանագրեմ, որ այս ընթացքում՝ ««Գումարելիների» տեղափոխությունից, մեկ է, « գումարն»  այդպես էլ չի…օդափոխվել»… Մեր դիտարկմամբ, կառավարման  նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ինստիտուտների իսպառ հեղինակազրկմամբ, ինչը հատկապես առավել ակնառու դարձավ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո: Ի սեր անկեղծության պիտի արձանագրեմ, որ Հայաստանում չկա փոքրիշատե ազդեցությունուն, կշիռ ունեցող որևէ կառույց, լիարժեք չի գործում որևէ ենթակառուցվածք: Իսկ «ազգընտիրներից» կազմված խորհրդարանն էլ՝  տանիք լինելուց և հարմարեցված օրենքներ վավերացնելուց զատ, կարծես այլ գործառույթ չունի: Նոր մոդելի գործարկումը պայմանավորված է նաև մեկ այլ իրողությամբ: Վերջին երեք հարյուրամյակում հատկապես, մարդկանց թալանն ու ունեզրկումն իրականացվել է Սահմանադրությունների և օրենքների հատվածական կիրառման հաշվին: Որպես կանոն հենց այդ գործիքներն են լեգիտիմացրել իրականացված թալանը: Ըստ իս, այլ երկրներից կապկած օրենքները, մեր դեպքում ֆրանսիական սահմանադրությունը, չեն կարող գործունակ լինել այն տեղայնացրած երկրներիհամար: Ամեն երկիր ինքն է պարտավոր գտնել իրեն պատշաճող համադարմանը:  Շառլ դը Գոլի ներդրած ջանքերի և Ֆրանսիայում անցկացված, իրար հաջորդած հանրաքվեների միջոցով գտնվեց ճգնաժամից դուրս գալու ճանապարհը: Այս մասին հիշատակում եմ, կանխելու համար ինձ ուղղվելիք  Ձեր հաջորդ՝ «Ինչպես եք պատրաստում կյանքի կոչել այդ նոր մոդելը» հարցը: Նշելով, որ ցանկացողները նոր մոդելի մանրամասներին կարող են ծանոթանալ«Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» կայք-էջից, բավարարվեմ միայն մի քանի դիտարկմամբ: Բացառելու համար դրսի ուժերի հնարավոր ներգործությունը երկրի ղեկավարի վրա, ինչպես եղել է նախկինում, մենք կարևորում ենք կառավարման կոլեգիալության սկզբունքը՝ դրա մասնակիցը դարձնելով նաև աշխարհասփյուռ հայությանը: Մեր առաջարկած կառավարման նոր մոդելում բարձրագույն մարմինը լինելու է արդարության ու արդարամտության վրա խարսխված Արդարության խորհուրդը, որի կայացրած վճիռները (որոնք վերաբերելու են կայացրած որոշումների արդար կամ անարդար լինելուն)  դառնալու են անվիճարկելի բոլորի համար: 9-11 մարդուց բաղկացած Խորհրդի  կազմն ընտրվելու է աշխարհասփյուռ հայերից:    

- Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, Դուք առաջարկում եք  նաև անգործունակ դարձած, «հոգին ավանդող» ՄԱԿ-ի փոխարեն ստեղծել «տարածաշրջանային պատասխանատուների» առավել ճկուն ձևաչափ, որը կարող է գործունեություն ծավալել աշխարհի տարբեր կետերում առկա հակամարտությունների գոտում: Մոտեցման առումով դրանք  նմա՞ն են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Ի՞նչ կասեք այս մասին: 

- Մենք ապրում ենք բարդ ու խառնակ այնպիսի ժամանակներում, երբ սառեցված հակամարտությունների կաթսան նորից սկսել է բլթբլթալ: Իսկ թե դա ինչի կարող է հանգեցնել, կարծում եմ գիտեն բոլորը: Օրինակը շատ է թարմ: Արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, հազարավորներին էլ գամեց հաշմանդամի սայլակներին: Անհետ կորած ու գերեվարված որդիների գալստյանը սպասող ծնողներից առավել  այդ արհավիրքի՝ անիծյալ պատերազմի մասին թերևս ոչ ոք չիմանա: Գաղտնիք չէ, որ սառեցված հակամարտությունները զարգանում են մակընթացության և տեղատվության տրամաբանությամբ: Այդ պատերազմներում, որպես կանոն, չեն լինում վերջնական շահողներ: Հաղթանակի «դափնեպսակը», որպես կանոն,  բաժին է հասնում այդ պահին ուժեղին և ուրիշ ոչինչ: Այնպես որ, տարածաշրջանային կայունությունը բխում է բոլորի շահերից: Չնայած դրան, ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև վերջիններիս ջանքերով  տարածաշրջան սողոսկած ահաբեկչական խմբերի, նկատվում է ագրեսիվության  նկատելի աճ: Եթե ասվածին հավելենք նաև ՄԱԿ-ի ազդեցության թուլացումը, կազմակերպության անգործունակությունն ու հեղինակազրկումը, պատկերն առավել քան պարզ կդառնա: Ստեղծված իրավիճակում, մեր դիտարկմամբ, ավելի նպատակահարմար կլինի ժողովուրդների կյանքի անվտանգության երաշխավորների՝ մի քանի հզոր պետություններից բաղկացած տարածաշրջանային պատասխանատուների առկայությունը: Այսօրինակ կառույցներ պիտի գործեն նաև աշխարհի տարբեր հատվածներում, որտեղ առկա է հակամարտությունների ծավալման վտանգ:  Ինչ-որ առումով  դրանք հիշեցնելու են ԵԱՀԿ Մինսկի ձևաչափն ու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը (միանգամայն այլ պարտականություններով ու հանձնառություններով):    

- Տարածաշրջանային մետամորֆոզ զարգացումներին դիմակայելու համար Դուք նաև խիստ կարևորել էիք քրիստոնության վերջին պատվար դիտարկվող երկրների՝ Վրաստանի և Հայաստանի  փոխգործակցությունը: Ինչ կերպ եք պատկերացնում ռազմաքաղաքական տարբեր համակարգերի անդամակցող  երկրների ջանքերի մեկտեղումը: Փոխգործակցությունը հնարավոր դիտարկո՞ւմ եք:

- Միանշանակ: Անզեն աչքով էլ նկատվում  է, որ արևմտյան տերությունների աջակցությունը վայելող Թուրքիայի ախորժակը գնալով բացվում է ու նա դառնում է ավելի հավակնոտ: Այնպես որ, չափազանց բարդ հանգույցում գտնվող, քրիստոնեական աշխարհի վերջին հենակետը,սահմանապահը հանդիսացող Վրաստանին և Հայաստանին ՝ նույնաբովանդակ վտանգներ են սպառնում: Այդպես է եղել միշտ, ու այդպիսին է իրավիճակը նաև մեր օրերում։ Նորից եմ ուզում կրկնել. քրիստոնեության սահմանային գոտի դիտարկվող երկրները պարտավոր են իրենց նետված մարտահրավերներին դիմակայել համատեղ ուժերով: Այն համոզմանն եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ շատ երկրներ փորձում են միավորվել և քաղաքական կառույցներ, միասնական օդային տարածք, միասնական արժույթ ստեղծել, մեր ազգային շահերը պահելու հրամայականն էլ մեզ հարկադրում է մտածել ուժերը մեկտեղելու և վտանգներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության մասին: Եթե մենք՝ քրիստոնեական երկու փոքրիկ պետությունների ներկայացուցիչներս չկարողանանք սա գիտակցել ու միավորվել, ուրեմն  դատապարտված ենք։ Այդ իսկ նպատակով էլ հայ և վրացի  մտավորականները ստեղծված իրավիճակում ռազմաքաղաքական տարբեր համակարգերին անդամակցությունը դիտարկելով երկրորդական, փորձում են ջանքերը մեկտեղել մոտեցող ցնցումներին միասնաբար դիմակայելու համար:  Այնպես որ, սնամեջ ու պաթետիկ՝ ուռահայրենասիրական հայտարարությունների փոխարեն մենք նախընտրում ենք կոնկրետ գործողությունները:


- Աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող Ձեր քաղաքական կանխատեսումներն իրողություն են դառնում: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Դուք շեշտել էիք, որ Դոնալդ Թրամփը լինելու է ԱՄՆ վերջին նախագահը, ում օրոք  ԱՄՆ-ն դեռևս կպահպանի իր ունեցած աշխարհաքաղաքական հզոր կշիռն ու ազդեցությունը, իսկ Ջո Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում էլ վերջինիս գործողությունները միտված կլինեն ԱՄՆ-ի երբեմնի ազդեցության վերականգնմանը:  Զարգացումների ինչ ընթացք եք այժմ կանխատեսում: Դրանք կարո՞ղ են էական ներգործություն ունենալ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա:


- Իրավացի եք: Այդ մասին ես տարիներ առաջ եմ ասել: Մնում եմ այն համոզմանը, որ Ջո Բայդենը, լինելով քաղաքական համակարգի անհատ, փորձելու է ետ վերադարձնել կորսված դիրքերն ու  ունեցած վարկը: Մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ Թրամփի նման առևտրականներին անհրաժեշտ է մղոններով հեռու պահել  քաղաքականությունից: Հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու ընդունել՝ «Մի գիժ քարը նետեց ձորը՝ հազար խելոք չկարողացան այն հանել» ճշմարտության հետ: Կայունության էտալոն համարվող ԱՄՆ-ում նույնպես սկսվել է գործընթաց,որի ապագան խիստ մշուշոտ է: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կկատարվի աշխարհում, եթե անկայուն իրավիճակ ստեղծվի նաև միջուկային վիթխարի արսենալ ունեցող ԱՄՆ-ում: Հանուն սեփական գոյատևման, Միացյալ Նահանգները ողջ այդ արսենալի կիրառման տեղ հաստատ կգտնի…

Զրույցը վարեց՝ Նելլի Խաչատրյանը

Այս հոդվածը տպագրվել է «Аргументы Недели» պարբերականում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասին
Ամենադիտված