Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Բացառիկ ֆոտոռեպորտաժ` Հրանտ Դինքի գերեզմանից

Հայկական աշխարհ

Դինքի ծննդյան օրն էր, առջևում էլ' Սբխեչ. էնպես չէի ուզի, որ նա դառնար մեր իրականության էն անձանցից, ում առիթից առիթ հիշում են, մեծարում, մի երկու բան գրում' իրականում իսկի պատկերացում էլ չունենալով նրանց գործից ու պատգամից…

Իսկ Դինքը հենց էդ դեպքն է: Ցավոք, շատ քիչ մարդիկ կան, որ իրականում ծանոթ են Դինքի գործերին, գիտեն էդ մարդն ինչ հայացքներ է ունեցել, իրականում ինչ տեսակ է եղել: Փոխարենը շատ-շատ մեծ է էն մարդկանց բանակը, ովքեր երբեք չեն հոգնի Դինքի անունը շահարկելուց: Անուն, որ արդեն գրված է տապանաքարին:

Մի շատ սարսափելի բան կա կյանքում, երբ մեկի ծննդյան տարեթվին հաջորդում է գծիկ ու ևս մի' ամփոփիչ տարեթիվ: Ու էդ ամենը կարդում է մի ուրիշ, անծանոթ մարդ: Դինքի դեպքում դա հնչում է էսպես' 1954 – 2007:

Բայց ինչն է հետաքրքիր' Դինքի գերեզմանաքարի վրա կարծես թե էս թվերը չկան, չնայած որ ենթադրվում են: Հիմա չեմ հիշում' ծաղիկների առատությունից է, որ չեմ նկատել, չեն երևում, թե իսկապես չկան. ֆոտոների մեջ էլ նայեցի' չեմ գտնում, բայց մտածում եմ, որ առավել քան խորհրդանշական է:

Չգիտեմ, բայց մի քանի ուրիշ հետաքրքիր բաներ կան Դինքի գերեզմանի հետ կապված, որ նկատել եմ, ու երևի թե էս էն օրն է, որ կուզեի կիսվել: Ավելի ճիշտ հայկական գերեզմանատան հետ կապված, որ Դինքի շիրիմին այցելելով բացահայտում ես:

Վստահ եմ, որ շատ-շատ մարդիկ էս օրով կայցելեին Դինքի աճյունին (ինչպես Թուրքիայում դա անում են շատ հայեր, ու ոչ միայն հայեր): Սա էլ համարենք նույնը անելու այլընտրանքային հնարավորություն: Նախազգուշացնում եմ, որ սրտաճմլիկ այց չի սպասվում, ավելի շատ պատմամշակութային բնույթի էքսկուրսիա է, ինչն ավելի հարկավոր է:

Զարմանալի է, բայց եթե, ժամանակի ոգուն համապատասխան, ինտերնետի միջոցով փորձենք ասենք պատկերացում կազմել Դինքի գերեզմանի, էդ ամբողջ հայկական գերեզմանատան մասին (որ իրականում մշակութային մի մեծ շերտ է իրենից ներկայացնում), ապա դա անելը շատ դժվար կլինի, որովհետև ինտերնետում համապատասխան նյութերը գրեթե բացակայում են:

Պիտի արձանագրեմ էն, ինչ հայտնի է, որ մեր մշակութայինից Թուրքիան էսօր մեզ մենակ գերեզմաններն է թողել ու եկեղեցիները: Ավելին' դրանց վրա էլ չի վարանել կառուցել իր մշակույթը. էս վերջերս աննկարագրելի հոգևիճակում էի, երբ լուր տվեցի, որ Անկարայի Օպերայի թատրոնի վերանորոգման ժամանակ պարզվել էր, որ դա իրականում հայկական գերեզմանատան վրա է կառուցված….

Բայց ուզում եմ անցնենք մի ուրիշ գերեզմանատան' Ստամբուլի Բալիքլիի հայկական գերեզմանատանը, որի անունը արևմտահայերեն հնչում է “Պալըգլը”' տառադարձվելով թուրքերեն Balikli-ից, որը նշանակում է կարծեմ “ձկնային”. դե առափնյա գոտուն մոտ է:

Հա, էսպես փշաքաղվելու է' “հայոց գերեզմանատուն”' խաչազարդ դարպասով ու թրքական դրոշով…

Դարպասից մտնում ես' ձախից սովորաբար փոքրիկ, սիրուն ծաղկեփնջեր են լինում, բոլորը կարծեմ' նույն գնի' մի 15 լիրա. բոլորի հետմահու հավասարության ինչպիսի խորհրդանիշ:

 

Բայց Դինքի գերեզմանը առանձնանում է. ամենասկզբում է: Հայաստանում էդպես լինում է օրինակ ինչ-որ պաշտոնյաների վերջին հանգրվանի դեպքում:

Ի դեպ, քարը հայաստանցի վարպետ է պատրաստել:

Դինքինը տարբերվում է նաև նրանով, որ իրեն ավելի հաճախ են այցելում, գրեթե միշտ շատ ծաղիկներ կան. ու ոչ միայն 15 լիրայանոց ծաղիկներից են շատ բերում:

Էս պաստառը կար նաև, որ ժամանակ լինի թարգմանությունը կներկայացնեմ գրվածի. ահագին հետաքրքիր է: Հետաքրքիր էր նաև գերեզմանի տարածքը “կորզելու” պատմությունը. հազիվ հասկացա թրքախոս հայ գերեզմանապահի պատմածը. կարծեմ պատմեց, որ ճարպիկ հայ մագաղաթագործը տարածքը ստացել է սուլթանից (երևի քաղաքի իշխանություններից) ըստ էն մագաղաթների քանակի, որ կարողացել է մշակել ու փռել…

էս փափուկ խաղալիքն էլ է հետաքրքիր. մեր մոտ երբեք չես մտածի փափուկ խաղալիք տանել գերեզման:

Կենդանական աշխարհի կենդանի ներկայացուցիչներից էս շներն էին. մեկ Դինքի գերեզմանի մոտ էին, մեկ մյուսի, մեկ ուրիշի… Դե, Ստամբուլում ինչն է շատ' ողջ ու մեռած հայերը ու նաև շները:

Չէ, այնուամենայնիվ, շները քիչ են, իսկ հայերի գերեզմանները' քար քարի, շարք շարքի հետևից' ընդարձաաաակ: Անվանի մարդիկ շատ կան էստեղ, բայց Դինքը հենց Բալիքլիում է թաղվել, որովհետև ծնողների աճյուններն էլ են էստեղ ամփոփված: Չնայած, ինքը, կարծեմ, բնակվել է Շիշլիում' Ստամբուլի ամենաճոխ ու հայաշատ թաղամասերից մեկում, որը էլի հայտնի հայկական գերեզմանատուն ունի:

Կոնկրետ էս' Բալիքլիի գերեզմանատան մշակութային առումով հետաքրքրական կողմերից կուզեի առանձնացնել աղբյուրները / լվացարանները:

Հա, թրքալեզու են, բայց հայալեզու էլ կան:

Մի աղբյուր է, մի կողմից, բայց, մյուս կողմից, մի ամբողջ ընտանիքի պատմություն, հիշատակ, չկորչելու, մնալու հույս երևի: Նկատել եք, որ աղբյուրները մնում են իրենցից հոսող հավերժական համարվող ջրից էլ երկար: Էս դեպքում դա առավել քան սիմվոլիկ ընկալում էր ուզում. աղբյուր' գերեզմանում, ցամաք աղբյուր' գերեզմանում…

Կային նաև հետաքրքիր նստարաններ' անվանական:

Սկզբում ինձ թվացել էր, թե հանգուցյալների անուններով են, հետո պարզվեց, որ ոչ' տեղադրողի անունով են:

Էս գերեզմանաքարն էլ առանձնանում էր ոչ միայն իր վրա պատկերված ջութակով, այլև Աթաթուրքի անունով նաև…

Բայց ինձ ամենից շատ էս մյուս գերեզմանաքարը “դուր եկավ”, եթե կարելի է էս համատեքստում էդ բառը կիրառել. հավանում եմ' բնականաբար որպես ճարտարապետական կամ քանդակագործության կոթող: Շատ շատ մեծ խորհուրդ ունի' առանց գլուխների, գուցե գլխատված հրեշտակներ' շիրիմի մոտ: Չես ուզում քո մեկնաբանությունն առաջարկես: Վախճանաբանական էս մշակույթի կամ ենթամշակույթի նման դրսևորումները ուղղակի տեսնում ես և էլ երբեք չես մոռանում:

Դե հա, և իհարկե մեկ էլ եկեղեցին է, ինչպես ցանկացած հին հայկական գերեզմանատանը: Բայց բնականաբար հին' ավանդական հայկական չեն ոչ գույնը…

Ոչ էլ առավել ևս խաչի ձևը' գմբեթինը:

Մեկ այլ եկեղեցում էլ պատարագն էր ոչ ավանդական հայկական' ոչ հայերեն. թրքերեն էր. փշաքաղվում ես, բայց այուամենայնիվ հետաքրքիր ֆենոմեն է' հայկական պատարագը թուրքերի լեզվով, մենակ անուններն են հայկական, երբ դիմում են ներկաներին:

Բալիքլիի գերեզմանատնից հեռացանք ու երևի արդեն հեռանանք…

… բայց Ստամբուլում, Թուրքիայում, աշխարհում էնքաաան հայկական գերեզմանատներ կան, ու ոչ միայն հայկական: Ուղղակի դրանց պատմությունը չես գտնի էնպիսի հետաքրքրական գործերում, ինչպիսիք են “Գերեզմանային պատմությունները”. հեղինակ' Աննա Բորիսովա, նույն ինքը' Անատոլի Բրուսնիկին, նույն ինքը' Գրիգորի Չխարտիշվիլի, նույն ինքը' Բորիս Ակունին:

“Գերեզմանային պատմություններում”/ “Պատմություններ գերեզմաններիցում” (“Кладбищенские истории”) հեղինակը/հեղինակները ներկայացնում է/են իր/իրենց ուղևորությունները աշխարհի ամենանշանավոր… գերեզմանատներ: Դրանք են'

Մոսկվայի Դոնի հին գերեզմանատունը

Հայգեյթի գերեզմանատունը Լոնդոնում

Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը

Յոկոհամայի Արտասահմանցիների գերեզմանատունը Ճապոնիայում

Նյու Յորքի Գրին Վուդը

Ձիթենյաց լեռան Հրեական գերեզմանատունը Երուսաղեմում:

Հայկական էս գերեզմանատան պատմությունը կարող էր հիանալի հավելված լինել էդ գործին: Եթե ծանոթ չեք գործին, աչքի անցկացրեք:

Գրքում Ակունինը հետևյալ մեջբերումն է անում New York Times-ում 1866-ի տեղ գտած դիտարկումից. “Ցանկացած նյույորքցու երազանքն է բնակվել 5-րդ ավենյուում, զբոսնել Կենտրոնական զբոսայգում և հանգչել Գրին Վուդում”:

Պերեֆրազի ընձեռած հնարավորություններն անսահմանափակ են:

Բորիս Ակունինը իր բազմաթիվ կեղծանունավոր ալտերէգոներից (Աննա Բորիսովա, Անատոլի Բրուսնիկին և այլք) մեկի' Գրիգորի Չխարտիշվիլիի (գրողի իսկական անուն ազգանունը) ասել է թե ինքն իր հետ, ժամանակին մի հետաքրքիր գիրք էր թողարկել' “Գերեզմանային պատմություններ”/ “Պատմություններ գերեզմաններից” (“Кладбищенские истории”): Դրանում հեղինակ/ները ներկայացնում է/են իր/իերնց ուղևորությունները աշխարհի ամենանշանավոր… գերեզմանատներով: Դրանք են Մոսկվայի Դոնի հին գերեզմանատունը, Հայգեյթի գերեզմանատունը Լոնդոնում, Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը, Յոկոհամայի Արտասահմանցիների գերեզմանատունը, Նյու Յորքի Գրին Վուդը և Ձիթենյաց լեռան Հրեական գերեզմանատունը Երուսաղեմում:
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

tert.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված