Հունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ բոլոր պատժամիջոցները
Աշխարհ
Եվրամիությունը պետք է վերանայի և կասեցնի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ բոլոր պատժամիջոցները, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է վերանայենք և կասեցնենք Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ կիրառված բոլոր պատժամիջոցները ամբողջ Եվրոպայում», - ասել է նա։
Նախկինում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նույնպես կոչ էր արել ԵՄ-ին վերացնել Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելքը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով գների աճը կանխելու համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում