Իրանի նոր այաթոլլա Մոջաբ Խամենեին կկրկնի հոր ճակատագիրը. Սենատոր Գրեհեմ
ԱՄՆ
Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը դարձավ Իրանի գերագույն առաջնորդ, դուր չի գալիս Միացյալ Նահանգներին, ուստի «կարժանանա նույն ճակատագրին, ինչ իր հայրը», - գրել է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցում։
«Երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանի և իրանական ժողովրդի ապագային, հանգուցյալ, արյունարբու այաթոլլայի որդին այն փոփոխությունը չէ, որը մենք փնտրում ենք։ Նա ապրել է շքեղ կյանքով, մինչդեռ իրանական ժողովուրդը տառապում էր, և եղել է ատելություն հրահրելու առաջնագծում, քանի որ ինքն էլ կրոնական նացիստ է։ Ես կարծում եմ, որ միայն ժամանակի հարց է, թե երբ նա կարժանանա նույն ճակատագրին, ինչ իր հայրը՝ մոլորակի ամենաչար մարդկանցից մեկը», - գրել է Գրեհեմը։
Սենատորը նաև կոչ է արել իրանցի ժողովրդին «հաստատակամ լինել» և ընդգծել է, որ իրենց «ազատագրումը մոտ է»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում