Բեզոսը մի քանի հողամաս է գնել Ֆլորիդայի «միլիարդատիրոջ բունկեր» անունով հայտնի կղզում
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մի քանի հողամաս է գնել Ֆլորիդայի «միլիարդատերերի բունկեր» անունով հայտնի կղզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ հողամասերի ընդհանուր արժեքը կազմում է 339 միլիոն դոլար։ Բեզոսի հողամասերից երեքը գտնվում են Meta Platforms Inc.-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի սեփականության մոտ։
Հաղորդվում է, որ Բեզոսը չորս հողամաս է գնել Մայամի Բիչից հյուսիս գտնվող Բիսկեյն ծոցի մասնավոր կղզում՝ Indian Creek-ում։ Գործարարը հողամասերը ձեռք է բերել 2023 թվականի կեսերից մինչև 2025 թվականի հունիսը։ Դրանցից երեքի ընդհանուր մակերեսը մոտավորապես 26 000 քառակուսի մետր է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում