Եվրահանձնաժողովը չի հաստատել Օրբանի նամակը ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների մասին
Աշխարհ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ դեռ չի կարող հաստատել՝ ստացել է արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նամակը, որով առաջարկվում է դադարեցնել Ռուսաստանի նավթի և գազի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Այդ մասին լրագրողների հարցին պատասխանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայզա Իտկոնենը, հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ինքը նույնպես տեսել է այդ տեղեկությունները լրատվամիջոցներում, սակայն անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք նման նամակ իսկապես հասե՞լ է Եվրահանձնաժողով։ Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով անհապաղ վերանայել և դադարեցնել Ռուսաստանի էներգետիկայի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն էլ նշել էր, որ սահմանափակումների պահպանման դեպքում եվրոպական տնտեսությունը կարող է լուրջ հարված ստանալ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է ցանկացած պահի դադարեցնել գազի մատակարարումները Եվրոպա, քանի որ ԵՄ երկրները նախատեսում են առաջիկայում սահմանափակել ռուսական գազի գնումը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru