Իրատեսական եմ համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց Կապանում ունեցած իր ելույթում:
«Իրատեսական եմ համարում (Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը - խմբ.) , բայց մեկ հարց, որի վրա միշտ շեշտադրում եմ անում, եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ Եթե մենք ուզում ենք, որ այս հարցերն իրենց լիարժեք լուծումն ստանան գործընկերային հենքի վրա, ոչ թե աղաչելով ու խնդրելով, ուրեմն մենք շատ արագ պետք է վերականգնեք մեր բանակը և միասին մեր դաշնակիցների հետ ամրացնենք մեր երկրի անվտանգությունը»,–ասաց նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից