Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության. եկեք խոսենք․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքնասպանության վերաբերյալ հայտարարությանը։
«Էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը չի ուզում գա հեռուստատեսային բանավեճի ինձ հետ, ընդ որում ասում եմ՝ այդ բանավեճը ինձ հետ չի, բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված վարչապետի թեկնածուների բանավեճ է։ Ես ասել եմ՝ գնալու եմ այդ բանավեճին, եկեք։ Եկեք՝ տեսնենք, թե ինչ եք խոսում։ Շատ հեշտ է այստեղ ու այնտեղ թաքնված աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել։
Տեր-Պետրոսյանը ասում է՝ ես մերժում եմ այդ հրավերը, քանի որ այդ երկխոսությունը կամ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինին ինքնասպանություն։
Ստեղ կոմբինացիա է առաջանում։ Սերժ Սարգսյանը ինձ խորհուրդ է տալիս ինքնասպան լինել, Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը ինձ համար կլինի ինքնասպանություն։
Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության. եկեք խոսենք, տեսնենք՝ ով ո՞վ է…ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է և ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,-նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, թե ինքը մերժում է Փաշինյանի՝ բանավեճի գնալու առաջարկը, քանի որ խղճում է նրան մերժել է, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից