Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Հայոց ցեղասպանության թեման եվրոպական դպրոցական ծրագրերում

Հայկական աշխարհ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Վիթենբերգի քաղաքապետ Էկհարդ Նաումանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասն իր առաջատար դերն է պահպանել երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների զարգացման գործում և հույս հայտնել, որ պատվիրակության այցը հերթական էջը կբացի այդ փոխգործակցության: «Ուրախ եմ, որ Գերմանիա կատարած այցի ընթացքում պատիվ եմ ունեցել ներկա գտնվել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի ներկայացուցչությունում և տպավորված եմ այնտեղի ավանդույթներով: Հատուկ ցանկանում եմ շեշտել Հալեի համալսարանում գործող «Մաշտոց» կենտրոնի գործունեությունը, որը փաստում է, որ երկրամասում հայերի նկատմամբ վերաբերմունքն ունի ոչ միայն ընդհանրական, այլ գիտական մեծ հետաքրքրություն»,-դիմելով պատվիրակության անդամներին՝ նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ աշակերտների փոխանակման ծրագրերով Հայաստանում գտնվող գերմանացի դպրոցականները տպավորված են հայ աշակերտների ջերմ ընդունելությունից և բազմաթիվ ընկերներ են ձեռք բերել' նշելով, որ նմանատիպ կապերն առավել խորն են, քան միջգերատեսչական: Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս Երևանում բացվել է Գյոթեի ինստիտուտի գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը, որը, ըստ Արմեն Աշոտյանի, վաղուց սպասված իրադարձություն էր և միաժամանակ հույս հայտնել, որ այն առաջին քայլն է՝ Գյոթեի համալսարանի լիարժեք մասնաճյուղ բացելու ճանապարհին: Նախարարը նաև առաջարկել է Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնել, որը, ըստ Արմեն Աշոտյանի, նոր որակի կբարձրացնի հայ-գերմանական հարաբերությունները:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին նշել է, որ որ 2005 թվականից սկիզբ առած հարաբերություններն օրեցեօր ավելի ու ավելի են զարգանում' մատնանշելով հատկապես «Մաշտոց» կենտրոնի գործունեությունը. ««Մաշտոց» կենտրոնը՝ որպես փոքրիկ ծաղիկ, երկու երկրների հարաբերություններում ունի մեծ կարևորություն, և այն մշտապես պետք է լինի հոգտարության և ուշադրության կենտրոնում: Նշված կենտրոնի շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումներ, համատեղ համաժողով' նվիրված հայ գրատպության 500-ամյակին, տարբեր ցուցադրություններ: Նշված փաստերը ցույց են տալիս, որ հայկական մշակույթի նկատմամբ մեծ հետաքրություն կա, որն էլ իր հերթին հուշում է, որ պետք է խորացնել առկա փոխգործակցությունը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ դպրոցականների փոխանակման ծրագրերը նպաստում են ոչ միայն դպրոցականների միջև սերտ կապերի ամրապնդմանը, այլ նշված գործընթացին հաճախ միանում են նաև ընտանիքներ, համայնքներ, քաղաքներ: Շտեֆան Դորգերլոհը կարևորել է նաև հայ ուսուցիչների գործունեությունը, որոնց ջանքերը, ըստ նախարարի, նպաստում են գերմաներեն լեզվի դիպլոմ ստանալու՝ հայ աշակերտների ջանքերին և հույս հայտնել, որ ապագայում ևս մեկ երևանյան դպրոց կընդգրկվի հայ-գերմանական համատեղ ծրագրերում:

Հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մի շարք գործընկերների հետ մշակվել է գաղափար՝ եվրոպական դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացներ ներառելու ուղղությամբ: «Նշված գործընթացի նպատակն է Եվրոպայի երիտասարդ սերնդին պատմել 20-րդ դարի մեծագույն ոճիրներից մեկի մասին և կանխարգելել ու բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: Որոշ եվրոպական երկրներ արդեն իսկ ցեղասպանության մասին նյութերը ներառել են հանրակրթական ծրագրերում: Հաշվի առնելով, որ տարիներ առաջ Գերմանիայի Բունդեստագը տվել է իր քաղաքական գնահատականը նշված իրադարձությունների շուրջ՝ կարծում եմ՝ հարկ է երկրի քաղաքական դիրքորոշումը փոխանցել նաև երիտասարդ սերնդին»,-նշել է Արմեն Աշոտյանը: Շտեֆան Դորգերլոհը, դրական գնահատելով նշված նախաձեռնությունը, նշել է, որ հարևան Բրանդենբուրգի երկրամասում արդեն օժանդակ ուսումնական նյութեր են պատրաստվել, որտեղ մարդկության դեմ նմանատիպ այլ ոճիրների շարքում հանգամանալից ներկայացված է նաև Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ նշված քայլերը ոչ միայն հիշեցնում են ապագա սերունդներին վերոնշյալ ոճրագործությունների մասին, այլ նաև նպաստում են ժողովուրդների երկխոսությանը և հաշտեցմանը՝ որպես օրինակ բերելով գերմանաֆրանսիական հաշտեցման պայմանագիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում 2005 թվականից գործող պայմանագիրն ավելի արդիական դարձնելու և դրա դրույթները խորացնելու հետ կապված հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված