Վրաստանի վարչապետը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է «Թբիլիսյան հարթակը»
Վրաստան44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել, հայտնում է «ВЗГЛЯД» պարբերականը:
«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նա հիշեցրել է, որ վրացական կողմի միջնորդությամբ էր հնարավոր դարձել հունիսին 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, ինչի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել ականապատ տարածքների քարտեզ:
«Սա հաջող միջնորդության աննախադեպ դեպք էր»,- նշել է Ղարիբաշվիլին:
Նա հայտնել է, որ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այս ուղղությամբ, որպեսզի նման նախաձեռնություններն ունենան «պերմանենտ ձև և բնույթ»: