Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 

Գեղարքունիքի մարզում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցի առիթով, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց հերոս հայորդիների հիշատակին։ Ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ տեղի ունեցան թեմական եկեղեցիներում, հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժող հուշարձանների մոտ։ Բազմամարդ այցելություններ կատարվեցին հերոսների շիրիմներին։ Առավոտյան ժամը 11-ին  Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, մյուս հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմումն հերոսացած հայորդիների հիշատակը։

Գավառ քաղաքում ծաղկեպսակներ դրվեցին եւ ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան վերջին պատերազմի զոհերին նվիրված նորաբաց հուշարձանին։ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն։ Նորաբաց հուշարձանի օրհնության ու ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։  

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Ճամբարակ համայնքի Սուրբ Աստվածածին  եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմներում զոհված հերոս հայորդիների հիշատակը  հավերժացնող խաչքարի առջեւ:Ծաղկեդրմամբ եւ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները, զինվորականներ, զոհվածների ծնողներն ու հարազատները:  Այնուհետ Ճամբարակի համայնքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝  նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի կրթամշակութային հաստատությունների  սաներն ու  մանկավարժները:  Արարողությանը հրավիրված էին նաեւ Ճամբարակից զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ, վիրավոր զինծառայողներ:

 Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանի քաղաքապետարանի  կողմից ծաղկեպսակ դրվեց  Սեւանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են Սեւան համայնքից Արցախյան պատերազմներում քաջաբար զոհված հայորդիների աճյունները: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը,  համայնքային  եւ մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների  ներկայացուցիչներ,  դպրոցականներ:

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից   Մարտունի եւ Վարդենիս համայնքներում ծաղկեպսակներ դրվեցին    Արցախյան պատերազմներում  քաջաբար զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Օրվա խորհրդին հավատարիմ՝ խոնարհումի եւ հարգանքի տուրք մատուցվեցին նաեւ   մարզի մեծ թվով  գյուղական  համայնքներում  եւ բնակավայրերում: Հուշարձաններին ծաղիկներ խոնարհեցին մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սաները, մանկավարժները, առողջապահական հաստատությունների կոլեկտիվները, համայնքների եւ համայնքային ենթակայության կառույցների աշխատակազմերը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հիշատակի արարողություններին մասնակցեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Ամենադիտված