«Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը:
Ըստ կառավարության աղբյուրների՝ Փաշինյանը որոշել է խուսափել տհաճ միջադեպերից՝ կանխատեսելով, որ այդ օրը Եռաբլուր են այցելելու զոհերի ծնողներն ու հարազատները։ Իսկ նշանակված ժամին Եռաբլուր այցելեցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ավելի ուշ՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ այլ պաշտոնյաներ` բոլորն առանձին-առանձին»: