Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 

Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն օրենքում փոփոխություն կառաջարկի

Քաղաքական

 Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա հանձնաժողովը ՔՊ-ին կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել և ֆիքսել, որ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու:

Հանձնաժողովի նիստում, որի օրակարգում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հանձնաժողովին մեղադրեց անգործության մատնվելու մեջ: «Երկու ամսվա ընթացքում ԱԺ պաշտպանության հարցերով միակ հարցը, որ ամեն անգամ քննարկվում է, և եզրակացության չենք հանգում, դարձել է պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Երկու ամսվա ընթացքում պաշտպանության հանձնաժողովում օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որևէ նախագիծ, որևէ օրենսդրական նախաձեռնություն»,- ասաց նա:

Արթուր Ղազինյանը ևս շեշտեց, որ արդեն 5-րդ նիստն են անցկացնում ՝ արարողակարգային, ընթացակարգային հարց քննարկելու համար: «Եվ խնդիր, որը կապված է երկրի պաշտպանության և անվտանգության հետ, չենք ունեցել»,- ասաց նա:

Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել ևս մեկ հարց: «Չհերքվեց, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ-ն առաջարկել է պատերազմը կանգնեցնել: Հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք 356 զոհ, այսօր մոտ 3900: Եթե ամսի 7-ին կանգներ, մենք կունենայինք պակաս թվով զոհեր: Դաշտում ընկած մեր զինվորների հարազատներն իրավունք ունեն՝ իմանալու, թե ինչ հանգամանքներում է այդ որոշումը կայացվել, արդյոք տեղի ունեցե՞լ է համալիր քննարկում, իրավիճակի ուսումնասիրություն, որի հիմքով պատերազմը չկանգնեցնելու որոշում է կայացվել: Առաջարկում եմ ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, մոտիվացիան, պատճառները, որոշմանը մասնակցող սուբյեկտների շրջանակը, նրանց կոմպետենտությունը»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը օրակարգը հաստատելու համար քվեարկությանն ասաց, որ Ղազինյանի առաջարկը չի կարող ընդգրկվել, քանի որ ընթացող նիստն արտահերթ է: «Եթե Ղազինյանն առաջարկ ունի, կանոնակարգ օրենքը տալիս է հնարավորություն՝ արտահերթ նիստի պահանջ ներկայացնել, և դա կբավարարվի անմիջապես»,- ասաց նա ու առաջարկեց անցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին:

Ղազինյանը նշեց, որ իր առաջարկը մերժվել է, օրակարգն իր համար սպառված է և դուրս եկավ նիստերի սրահից: Սրահը լքեցին նաև Գեղամ Մանուկյանը, ապա Արամ Վարդևանյանը:

Տիգրան Աբրահամյանն էլ, դիմելով իշխանությանը, ասաց. «Կարծում եմ՝ այս իրավիճակում, անկախ այս 2 ամսվա ընթացքում ստեղծված իրավիճակից, դուք որպես մեծամասնություն, երկխոսության դիրքերից ելնելով պետք է ուղղակի փոխնախագահի պաշտոնում հաստատեիք ընդդիմության առաջադրած թեկնածուին, և այս անիմաստ արտահերթ նիստերին վերջ կտայինք, կանցնեինք առաջ: Լավ կլինի, որ դուք երկխոսության ձեր սկզբունքից ելնելով, մեր առաջադրած թեկնածուին հաստատեք, անցնենք առաջ»:

Հանձնաժողովի նախագահը հավելեց. «Թեկնածուն շատ «հարգալից դրսևորումներով» կրկին լքեց «խրամատը»: Ո՞րն է լուծումը. կամ ընդդիմությունը պետք է երկխոսություն սկսի իշխանության հետ, Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ: Բայց, երբ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ ներկայացնում է Ղազինյանին, անընդհատ շանտաժ է պարտադրում կոնկրետ մեր հանձնաժողովին»:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց: Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ պետք է իրավական լուծում տրվի: «Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա հարկադրված կլինեն առաջարկել ՔՊ խմբակցությանը՝ հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներին համապատասխան. եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու»,- ասաց նա:

Քոչարյանը նաև առաջարկեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստին իր բացակայության ընթացքում իրեն փոխարինի, այսինքն՝ նիստը նախագահի Արմեն Խաչատրյանը: Առաջարկն ընդունվեց քվեարկությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Ամենադիտված