Մահացել է «Տարզանի» և «Բեթմենի» հերոսուհին՝ Ջին Հեյլը
Ժամանց82 տարեկան հասակում Սանտա Մոնիկայում մահացել է ամերիկացի դերասանուհի և սցենարիստ Ջին Հեյլը: Այս մասին հայտնում է Deadline կայքը՝ հղում անելով նրա հարազատներին:
Մահվան պատճառը չի հաղորդվում:
Ջին Հեյլը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սոլթ Լեյք Սիթիում: Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1960-ականներին: Նրան ճանաչում բերեց իր աշխատանքը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Wild Wild West»֊ը (1965), «Batman»֊ը (1966), «Tarzan»֊ը (1966) և «Thanksgiving»֊ը (1990): Ընդհանուր առմամբ, նա ունի ավելի քան 60 դեր տարբեր ֆիլմերում և հեռուստասերիալներում: