Վարդենիսի 31-ամյա բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
ՏեսանյութերՀոկտեմբերի 27-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 22-ի սահմաններում քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժին բերման ենթարկեցին Սեսմանուկյան փողոցի 31-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: