ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Պենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորին Անհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ Սարգսյան Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Պուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ) Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը 

Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից 3000 դրամով. հայկական թեստերը չեն օգտագործվում. «Փաստինֆո»

Քաղաքական

Հայաստանն այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր։ Կառավարությունը թեստերը ներմուծում է, ընդ որում, որոշները՝ նվիրատվության տեսքով, մի մասն էլ գնումներով։ Գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամ, «Փաստինֆո»-ին պաշտոնապես հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Լրատվամիջոցը գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ո՞ր երկրի արտադրության ՊՇՌ թեստերն են օգտագործվում և ի՞նչ գնով է Հայաստանը դրանք ձեռք բերում։

Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Ձեռք բերված և մատակարարված թեստերն արտադրված են եղել Չինաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Բելառուսում: Թեստերի արժեքը տատանվում է 850-ից մինչև 3000 դրամ սահմաններում: Նախարարությունը չի մանրամասնել, թե որքան թեստ է ձեռք բերել ամենացածր՝ 850 և ամենաբարձր՝ 3000 դրամով։ Չի ներկայացվել նաև, թե ինչպես են բաշխվում նվիրատվությամբ Հայաստան ուղարկված թեստերը։

Միաժամանակ Հայաստանում թեստավորման արժեքը տատանվում է՝ 7 000-ից մինչև 20 000 դրամ։ Հայաստանում անվճար թեստավորում իրականացվում է միայն պոլիկլինիկաներում: Մնացած դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից մի քանի անգամ ավելին վճարել՝ թեստավորում կատարելու համար։

Հարցին, թե ամսական քանի՞ թեստ է մեր երկրում օգտագործվում, նախարարությունից կոնկրետ թիվ չեն նշել, հայտնել են, որ ՊՇՌ թեստերի օգտագործման քանակը անմիջականորեն պայմանավորվում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Սակայն 2021 թվականի նոյեմբերի 1-ի տվյալով՝ հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 000 է եղել տեղական արտադրության թեստերով։

Դեռևս 2020 թվականի ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը, խոսելով COVID-19 ՊՇՌ թեստերի անհրաժեշտության մասին, հայտարարել է, թե 550․000 ԱՄՆ դոլար են տրամադրելու ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որպեսզի ստեղծվեն տեղական թեստեր, ձեռք բերվի հումքը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր։ Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ հետաքրքրվել է նաև տեղական արտադրության թեստերից՝ խնդրելով նախարարությանը տեղեկացնել, թե դրանք ինչ ծավալով են օգտագործվում, սակայն պարզվել է, որ Հայաստանն այդպես էլ չի դարձել թեստ արտադրող երկիր։ Առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ինստիտուտի տնօրենը հայտնել էր, որ 100 հազար թեստի համար կծախսվի մոտավորապես 250 հազար դոլարի կարգի գումար՝ նյութերի համար։ Վերջինս 2020-ի հուլիսի 1-ին պնդում էր, որ մեկ թեստի ինքնարժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնում։ Մինչդեռ շուրջ 100 000 թեստ արտադրել են՝ 550.000 դոլարի դիմաց։

Կոպիտ հաշվարկով՝ արտադրված թեստերից յուրաքանչյուրի արժեքը կազմել է միջինը 5,3 դոլար։ Ստացվում է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավորապես 2500 դրամ։

Մինչդեռ, ըստ ԱՆ-ի, Հայաստանը թեստեր է ձեռք բերել նաև 850 դրամով։ Եվ ստացվում է, որ անհամեմատ էժան է թեստ գնելը, քան արտադրելը, այլ խոսքով՝ 550.000 ԱՄՆ դոլարն ուղղակի վատնվել է, անարդյունավետ ծախսվել։

Հայաստանը չդարձավ թեստ արտադրող, այլ այն բազմակի թանկ՝ սեփական քաղաքացիների վրա իրացնող երկիր, քանի որ թեստերը ձեռք են բերվում 850- 3000 դրամով, սակայն իրացվում 7 000-20 000 դրամով։

Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից 3000 դրամով. հայկական արտադրության թեստերն այլևս չեն օգտագործվում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
Ամենադիտված