Մեր ուժը մեր միասնության մեջ է. Արթիկ համայնքի ղեկավարի ուղերձը ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
Բլոգոսֆերա
Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանն ուղերձ է հղել ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արթիկի տարածաշրջանի հարգարժան բնակիչներ,
ինչպես գիտեք, Արթիկ համայնքը խոշորացվելու է և հետայսու իր մեջ է ընդգրկելու Արթիկի տարածաշրջանի բոլոր 23 համայնքները:
2021թ.-ի դեկտեմբերի 5-ին դուք կրկին կկանգնեք ընտրության առջև.
մասնակցելու ենք Արթիկ խոշորացված համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությանը:
Նպատակ ունենալով համախմբել Արթիկն ու 23 համայնքները` դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում ենք «Միասնական Արթիկ» դաշինքով:
Մեր թիմի բանիմաց, փորձառու, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձառությամբ, իրենց աշխատանքում հաջողությունների հասած անհատներն իրենց ամբողջ ներուժով ծառայել և պատրաստ են ծառայելու Արթիկ խոշորացված համայնքին:
Մեր աշխատանքն անթերի չէ. եթե չկա քննադատություն, չկա պահանջ, չի լինի նաև աշխատանքի շարժիչ ուժ: Սակայն յուրաքանչյուր ոք այս հինգ տարիների ընթացքում ականատես է եղել մեր կատարած հսկայական աշխատանքին՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության, համայնքի մշակութային և մարզական կյանքի աշխուժացման, կրթական պայմանների բարելավման, միջոցառումների որակի բարձրացման և այլ բնագավառներում:
Ուրեմն մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր սերն առ ծննդավայր պարտավորեցնում է մեզ համախմբվել հանուն շենացման ու հզորացման:
Հարգանքներով` «Միասնական Արթիկ» դաշինքի Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Մխիթար Վարագյան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ