Մտահոգիչ է, որ չենք գիտակցում այս փաստի աղետալի հետևանքները. Արմեն Մուրադյան
Բլոգոսֆերա
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցում այս փաստի աղետալի հետևանքները․․. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր, հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 677.032 պատվաստում (24% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 466.785 (25% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 210.245 (23.3% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 7.1%:
Հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 88.674 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 12.664:
Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 71%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 29%՝ 2-րդ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ