Երիտասարդ բրիտանացին «Անկեղծությո՞ւն, թե՞ համարձակություն» խաղի ժամանակ խոստովանել է, որ սպանել է տատիկին
ԱյլՄեծ Բրիտանիայում 21-ամյա երիտասարդը խոստովանել է, որ սպանել է իր 94-ամյա տատիկին «Անկեղծությո՞ւն, թե՞ համարձակություն» խաղի ժամանակ, գրում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ տարեց կնոջ տանը հրդեհ էր բռնկվել: Նա տեղափոխվել էր հիվանդանոց և այնտեղ էլ մահացել։ Ոստիկանները կարծում էին, որ հրդեհն սկսվել է ընկած ծխախոտից։
Շուտով նրա թոռը՝ Տիրնան Դարնթոնը խաղի ժամանակ ընկերներին խոստովանել է, որ «հնարավոր է` ինչ-որ մեկին սպանել է»։ Դրանից հետո ոստիկանությունը վերսկսել է հետաքննությունը, իսկ երիտասարդը խոստովանել է, որ տունը հրկիզել է, քանի որ չի ցանկացել, որ տատիկը տառապի պրոգրեսիվ դեմենցիայով։