Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Աշխարհ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ:
Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտային հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունների ընթացիկ վիճակի մասին:
Նշվում է, որ Պետքարտուղարության ներկայացուցիչը հարաբերությունների կարգավորման հարցում որպես դրական քայլ է գնահատել Ադրբեջանի կողմից հայ 10 զինծառայողի փոխանցումը Երևանին, ինչպես նաև Հայաստանի կողմից ականազերծման քարտեզների փոխանցումն Ադրբեջանին:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է