Նազարբաևը խոսել է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին
Աշխարհ
ԽՍՀՄ փլուզումը պայմանավորված էր սոցիալիստական համակարգի խնդիրներով, որն այդ ժամանակ արդեն իր ռեսուրսները գերազանցել էր։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նա նաև կարծում է, որ Խորհրդային Միության վերջում վերնախավի մոտ բացակայում էր համակարգը ժամանակին փոխելու և բազմաթիվ խնդիրներ լուծելու քաղաքական կամքը։
«Նման փոփոխությունները պետք է իրականացվեին կարգապահության, կարգուկանոնի, ուժեղ առաջնորդության պայմաններում»,- ասել է Նազարբաևը։
ԽՍՀՄ փլուզման վրա էապես ազդել են նաև Բալթյան հանրապետություններում տեղի ունեցած անկարգությունները և ՌՍՖՍՀ-ի անկախության հռչակումը 1990 թվականի հունիսի 12-ին։ Նրա խոսքով, սա ազդանշան էր Խորհրդային Միության մնացած հանրապետությունների համար։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ