Թուրքիայի ֆինանսական ճգնաժամը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի կայունության համար. Հունաստանի վարչապետ
Աշխարհ
Թուրքիայի ֆինանսական ճգնաժամը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Այս մասին գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Այն փաստը, որ Թուրքիան բախվել է ֆինանսական ճգնաժամի, մեզ չի բավարարում, քանի որ դա կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը»,-ասել է Միցոտակիսը։
Նա քննադատել է Թուրքիային երկու երկրների միջեւ լարվածության համար՝ նկարագրելով թուրքական casus belli-ն (պատերազմի առիթ), եթե Հունաստանն ընդլայնի իր տարածքային ջրերը 12 ծովային մղոնով։
«Միմյանց հետ հարաբերություններում մենք ապավինում ենք բանականությանը: Մենք չենք երազում կորցրած մեծության մասին։ Եկեք սկսենք նայել ապագային, ոչ թե անցյալին»,-ասել է նա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ