ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբներն առցանց հանդիպում են անցկացրել
ԱշխարհՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբներն առցանց հանդիպում են անցկացրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ղազախստանում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ Գլխավոր շտաբները հաստատել են երկրում կայունացման միջոցառումների և խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր։
Հանդիպման ընթացքում հաստատվել է նաև ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ տեսահաղորդակցության կենտրոնի շուրջօրյա աշխատանքը սկսելու որոշումը։
Ինչպես նշվել է հանդիպմանը, այժմ առաջնահերթությունը պաշտպանական գերատեսչությունների հետ նյութատեխնիկական աջակցության կազմակերպման, ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոնտինգենտների տեղակայման և անհրաժեշտ միջոցների համալրման հարցերն է։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանում։