Ղազախստանում 8 հազար մարդ են ձերբակալել անկարգությունների պատճառով
ԱշխարհՂազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Հունվարի 10-ին այդ մասին հայտնել Է օպերատիվ շտաբի Telegram-ալիքը, որը հրապարակել Է Ղազախստանի գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը:
«Ամբողջ երկրում ձերբակալված Է 7 939 անձ: Իրավապահներն Ազգային գվարդիայի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողների հետ համատեղ 207 մարդ են ձերբակալել Ալմաթիի երկու շուկաներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունն առգրավել Է հինգ առեւանգված ավտոմոբիլ, հափշտակված ապրանքա-նյութական արժեքներ, երկու միավոր ողորկափող եւ չորս միավոր սառը զենք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: