Տոկաևը նշել է, թե որքան կմնան ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում
ԱշխարհՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները կմնան հանրապետությունում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Տոկաեւի մամուլի ծառայությանը։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն։ Նրանք Ղազախստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել»,- նշել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանի դեմ ագրեսիային մասնակցել են զինյալներ Կենտրոնական Ասիայի երկրներից, Աֆղանստանից, Մերձավոր Արևելքից։