Նազարբաևը Չինաստանում չէ. Չինաստանի ԱԳՆ
ԱշխարհՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Չինաստանում գտնվելու մասին լուրերը կեղծ են, հայտնել են ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Նազարբաևը մեկնել է Չինաստան։
«Սա բացարձակապես սուտ տեղեկություն է։ Նկատենք, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Նազարբաևն այս պահին գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղազախստանի նախկին նախագահը Նուր-Սուլթանում է և բոլորին կոչ է անում համախմբվել պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ հաղթահարելու մարտահրավերները և ապահովելու երկրի ամբողջականությունը։