Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայում էսկալացիայի դեպքում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման մասին
ԱշխարհՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ուժեղացնել իր ներկայությունը արևելյան դաշնակիցների տարածքում` Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։
«Եթե Ռուսաստանը կրկին ուժ կիրառի Ուկրաինայի դեմ և ներխուժի Ուկրաինա, ապա մենք պետք է լրջորեն մտածենք դաշինքի արևելյան հատվածում մեր ներկայության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին»,- ասել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անվանել էր «բարդ, բայց կարեւոր քննարկում»։
Հունվարի 12-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի` 2,5 տարվա ընթացքում առաջին նիստը։ Հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ։