Իսպանիայում գների մակարդակը 2021 թվականի վերջին աճել է 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշով
ԱշխարհԻսպանիայում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել Է 6,5 տոկոս: Հունվարի 14-ին այս տվյալները հրապարակել Է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը:
Ինստիտւտի տեղեկատվությամբ՝ «դեկտեմբերին սպառողական գների ընդհանուր ինդեքսի տարեկան մակարդակը կազմել Է 6,5 տոկոս, ինչը մեկ կետով բարձր Է, քան նախորդ ամսին, եւ ամենաբարձր ցուցանիշն Է 1992 թվականի մայիսից ի վեր»:
Այս միտման վա ազդող գործոնների թվում առանձնացնում են ԷլեկտրաԷներգիայի, ինչպես նաեւ սննդամթերքի, հյուրանոցների, սրճարանների եւ ռեստորանների գների աճը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: