Սպիտակ տանը նշել են, թե երբ տեղի կունենա Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա տեղի կունենա 2022 թվականի հունվարի կեսերից-փետրվարին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել հենց այդ ժամանակ և կարող է «նման ներխուժման պատրվակ կեղծել»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում կարող են օգնել ուկրաինական կողմին՝ զորավարժություններ անցկացնելով ՆԱՏՕ-ի երկրներում։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։