Ճապոնիայում գրանցվել է «Օմիկրոնով» հիվանդի մահվան առաջին դեպքը
ԱշխարհՃապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքը, հայտնում է Kyodo գործակալությունը։
Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Սիզուոկա քաղաքում կորոնավիրուսից մահացել է տարեց տղամարդ։ Հետագա հետազոտությունները հաստատել են, որ տղամարդը ունեցել է «Օմիկրոն» շտամ:
Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:
Համաճարակի ողջ ժամանակահատվածում վարակների օրական առավելագույն աճը գրանցվել է օգոստոսի 20-ին, երբ Ճապոնիայում հայտնաբերվել է 25 992 դեպք։