ՆԱՏՕ-ն չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը դաշինքին Վրաստանի անդամակցության հարցում. Զալկալիանի
ՎրաստանՆԱՏՕ-ն չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը դաշինքին Վրաստանի անդամակցության հարցում՝ չնայած Ռուսաստանի պահանջներին՝ չընդլայնել կազմակերպությունը դեպի արեւելք։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի 14 երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով։
Նախարարը նշել է, որ հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարվել է, որ 2008 թվականին Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը Վրաստանի անդամակցության վերաբերյալ չի վերանայվի, և «ոչ ոք իրավունք չունի այս կամ այն տարածաշրջանը համարել իր ազդեցության գոտի»։
Վրաստանի փոխվարչապետը երկուշաբթի ժամանել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Նախատեսվում են նրա բանակցություններ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Հիմնական թեման անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկներն են։ Զալկալիանիի այցը կտեւի երկու օր։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է նաև հունվարի 14-ի գիշերը Ուկրաինայի կառավարական կայքերի վրա կիբերհարձակումը։