Սերբիայի ՆԳՆ-ն հայտարարել է նախագահ Վուչիչի դեմ մոտալուտ մահափորձի մասին
Աշխարհ
Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով` ԵՄ երկրներից մեկը տեղեկատվություն է փոխանցել կազմակերպված հանցավոր խմբի մասին։ Այն ստեղծվել է քրեական հեղինակություն Ռադո Զվիցերի կողմից: Բանդայի ստեղծման նպատակը քաղաքական գործչին սպանելն է:
2021 թվականի փետրվարին նույնպես հայտնի դարձավ, որ մահափորձ է նախապատրաստվում Սերբիայի նախագահի դեմ։ Սպանությունը պետք է տեղի ունենար հունվարի 27-ին, երբ Վուչիչը Բելգրադում բացում էր սերբական միջնադարյան թագավորության հիմնադրի հուշարձանը։ Այդ օրը նախագահին պաշտպանելու համար հատուկ նշանակության զորքերի ավելի քան 850 զինծառայող էր ուղարկվել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)