«Ես բացառում եմ որեւէ ճնշում. Մենք այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ». Արսեն Թորոսյան
Քաղաքական«Ես բացառում եմ որեւէ ճնշում Հանրապետության նախագահի վրա, ակնհայտ է, որ չկան ճնշումներ, այդ թվում իրավիճակը եւ ժամանակաշրջանը հաշվի առնելով». Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Մենք այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ, ինչպես իմ նշած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ նախագահն ինքնուրույն է կայացրել այդ որոշումը»,-ասաց նա: