Կատալոնիայի փողոցները կարող են անվանակոչվել 15-18-րդ դարերում մահապատժի ենթարկված «վհուկների» անուններով
ԱյլԿատալոնիայի խորհրդարանը որոշել է վերականգնել բոլոր այն կանանց իրավունքները, որոնց մահապատժի են ենթարկվել տարածաշրջանում 15-18-րդ դարերում՝ կասկածելով կախարդության մեջ, հայտնում է Daily Mail-ը։
Ներման մասին բանաձեւն ընդունվել է խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ՝ «կողմ»՝ 114, «դեմ»՝ 14, եւս 6-ը ձեռնպահ են մնացել։ Առաջարկվող ռեաբիլիտացիայի մի մասը կայանում է նրանում, որ Կատալոնիայի փողոցները կարող են անվանակոչվել մահապատժի ենթարկված կանանց անուններով:
«Վերջերս մենք գտանք տվյալներ ավելի քան 700 կանանց մասին, ովքեր հալածվել, խոշտանգվել և մահապատժի են ենթարկվել 15-18-րդ դարերում»,- ասել են գաղափարի հեղինակները։
Հաղորդվում է, որ որոշումը պաշտպանել են Կատալոնիայի ձախ և ազգայնական կուսակցությունները, որոնք վհուկների որսը համեմատել են ֆեմիցիդի հետ։
Համաձայն Sapiens գիտական ամսագրի և պատմաբան Պաու Կաստելլայի հետ համատեղ անցկացված ուսումնասիրության` Կատալոնիան Եվրոպայի առաջին շրջաններից էր, որտեղ 15-րդ դարում սկսվեցին վհուկների որսը: