Քանյե Ուեսթը ցանկանում է անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն անել
ԱյլՌեփեր Քանյե Ուեսթը որոշել է նորաձևության ցուցադրություն կազմակերպել Skid Row Fashion Week ապրանքանիշի համար, որի հետ աշխատում է նոր համագործակցության վրա՝ անօթևանների մասնակցությամբ։
Ինչպես TMZ-ին ասել է հիմնադիր Դեյվիդ Սաբաստիանը, ը ընկերությունն իր եկամտի մի մասը նվիրաբերում է Լոս Անջելեսի Սքիդ Ռոու քաղաքի աղքատներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում անօթևաններին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Քանյե Ուեսթի հետ համագործակցության ողջ հասույթը կուղղվի անօթևաններին օգնելուն։
Հեղինակները հավաքածուն կներկայացնեն փետրվարի 22-ին։ Նորաձևության ցուցադրությանը կմասնակցեն անօթևաններ, ովքեր աշխատում են Skid Row Fashion Week գործարանում: