Նունե Եսայանը ներկայացրել է իր շքեղ բեմական կերպարը (լուսանկար)
ԼուսանկարներԵրգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրն արվել է Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակմանը կից արված մեկնաբանությունից։ Հայաստանի վաստակավոր արտիստուհին կրում է հետաքրքիր ձեւվածքով, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, ընդգծված շպարով է։
«Հիանալի օր…», - գրել է Նունե Եսայանը։