Նշվել են 2022 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրները
ԱյլՎենեսուելան ճանաչվել է 2022 թվականին ճանապարհորդելու համար աշխարհի ամենավտանգավոր երկիրը։ Այս մասին են վկայում Numbeo վերլուծական ծառայության տվյալները, որը համեմատում է տարբեր երկրների հանցագործությունների վիճակագրությունը։ Ամբողջական զեկույցը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում, հայտնում է Lenta.ru-ն։
Այսպես, ըստ փորձագետների, հանցավորության ինդեքսը հանրապետությունում 83,58 միավոր է, իսկ անվտանգության ինդեքսը, համապատասխանաբար, 16,42 միավոր։ Հակավարկանիշի երկրորդ տեղում Պապուա Նոր Գվինեան է, որտեղ հանցավորության ինդեքսը մոտավորապես 81 միավոր է, որին հաջորդում են Աֆղանստանը (77 միավոր) և Հարավային Աֆրիկան (76 միավոր):
Բացի այդ, ճանապարհորդների համար վտանգավոր երկրներ են ճանաչվել նաև Հոնդուրասը (74,1 միավոր), Տրինիդադ և Տոբագոն (71,3 միավոր), Գայանան (68,9 միավոր), Էլ Սալվադորը (68,6 միավոր), Ջամայկան (67,8 միավոր): Փակել է երկրների թոփ 10-ը, որտեղ զբոսաշրջիկները պետք է հնարավորինս զգույշ լինեն, Սիրիան՝ 67,4 միավոր հանցավորության ինդեքսով։
Նշենք, որ Հայաստանը 134-րդ հորիզոնականում է` 22.1 հանցավորության և 77.87 անվտանգության ինդեքսներով: