Թուրք քաղաքապետին դատի են տվել փախստականների նկատմամբ ատելություն սերմանելու համար
ԱշխարհԹուրքիայում փախստականների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դատական հայց է հարուցել Բոլու քաղաքի քաղաքապետ Տանջու Օզջանայի դեմ, հայտնում է Սիրիական մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը (SOHR), հաղորդում է Gazeta.ru-ն:
Իրավապաշտպանների խոսքով՝ Օզջանան մի շարք հայտարարություններ է արել, «որոնք նպաստել են երկրում բնակվող սիրիացիների դեմ հանցագործությունների աճին»։
Մամուլի ասուլիսներից մեկում Բոլուի քաղաքապետը կոչ է արել «ազատ արձակել» սիրիացի փախստականներին և հայտարել` «Մինչև ե՞րբ է Թուրքիան հանդուրժելու նրանց»։
Նշվում է նաև, որ Բոլուում, մասնավորապես, հատուկ սիրիացիների համար էլեկտրաէներգիայի և ջրի բարձր սակագներ են գործում:
SOHR-ի տվյալներով՝ Թուրքիայում կա մոտ 3,5 միլիոն սիրիացի փախստական, որոնք վերջին 10 տարվա ընթացքում լքել են պատերազմական գոտիները։