ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են հակառուսական պատժամիջոցները
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Կողմերը քննարկել են ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը և Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի հայտարարությունը։
Նշվում է, որ Բլինկենը Կուլեբայի հետ խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այս շաբաթ իր շփումների արդյունքների մասին։
«Կուլեբան և Բլինկենը պայմանավորվել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետագա քայլերի մասին՝ Ռուսաստանին հետագա ագրեսիայից ակտիվորեն զսպելու ռազմավարության իրականացման հարցում: Նրանք զգալի առաջընթաց են նշել Ռուսաստանի Դաշնության դեմ համակարգված եվրաատլանտյան պատժամիջոցների նախապատրաստման և այդ աշխատանքների վերջնական փուլ մտնելու գործում», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Նորմանդյան ձևաչափով բանակցությունների դինամիկան և հույս են հայտնել, որ Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բանակցությունների հաջորդ փուլերում։