Ուկրաինան Ադրբեջանին է առաջարկել իր գազի պահեստարանները
ԱշխարհՈւկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործումը Հարավային գազային միջանցքի շահագործման մեջ կօգնի ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, ասել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը։
«Հարավային գազային միջանցքը զգալի առաջընթաց է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Անդրբալկանյան խողովակաշարի վրա հիմնված հակադարձումները և Ուկրաինայում հսկայական ստորգետնյա գազի պահեստարանների օգտագործումը կարող են նպաստել Ադրբեջանից գազի մատակարարումների ավելացմանը դեպի ԵՄ և հետագայում ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարումների հուսալիությունը»,- ասել է Դեմչենկովը։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության ղեկավար Փարվիզ Շահբազովը հայտնել է, որ Հարավային գազային միջանցքը կարող է մեծ թվով երկրների համար տարանցում ապահովել։
«Մենք պատրաստ ենք համագործակցել Եվրահանձնաժողովի և այլ երկրների մեր գործընկերների հետ, ովքեր ցանկանում են գազի լրացուցիչ ծավալներ գնել կամ ներմուծել և արտահանել, ինչպես նաև նպաստել Հարավային գազային միջանցքի զարգացմանը», - ասել է Շահբազովը։